Նորություններ

ՀԲ «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավարի այցը Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոց

16.07.2018

Հուլիսի 13–ին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան ԿԾԿ ԾԻԳ-ի <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթաբաղադրիչի ղեկավար Արմինե Խաչատրյանի և ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանի ուղեկցությամբ այցելեց Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոց: Այցի նպատակը վերոնշյալ կրթօջախում միկրոծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանի գործունեությանը ծանոթանալն էր: Հյուրերին ողջունեց տնօրեն Արմինե Փանոսյանը: Տնօրենը կարևորեց դպրոցում իրականացված ծրագրի նշանակությունը սաների կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը զգալիորեն բարձրացել է: Հյուրերը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով, եղան նաև նախակրթարանի բակում: Հիշեցնենք, որ նախակրթարանը ստեղծվել է 2013 թ.-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վեերոնշյալ կրթական հաստատության միջև կնքված դրամաշնորհային պայմանագրով: Ապա, հաշվի առնելով համայնքի կարիքները, ևս 2 խումբ վերաբացվել է 2015թ.-ին: Նախակրթարանը, որտեղ ընդգրկված են 100-ից ավելի 5-6 տարեկան երեխաներ, ծրագրի իրականացման արդյունքում կահավորվել է համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել է մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: ՀԲ կրթության թիմի համաղեկավարը շրջեց խաղային անկյուններով, թերթեց սաների տետրերն ու նկարչական ալբոմները՝ հավաստիանալով, որ նախակրթարանում սաները հաշվել են սովորում, տառաճանաչ են դառնում, տարբերում են տարվա եղանակներն ու գույները:
Տնօրենի հավաստմամբ՝ համայնքների բնակիչները կարևորում են նախակրթարանի դերը համայնքում, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն հնարավորություն ունեն կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում:
Կարևորելով մարզերի և գյուղական համայքների երեխաների համար նախադպրոցական կրթության հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունը՝ ՀԲ ներկյացուցիչը նշեց, որ կարևորում է ծրագրի շարունակականությունը, քանի որ ծրագրի շնորհիվ հնարավոր է դառնում հոգալ այն երեխաների կրթական կարիքները, ովքեր բնակվում են գյուղական համայնքներում կամ մարզերում, որտեղ առկա կամ հասանելի չեն նախադպրոցական հաստատությունները:
Հավելենք, որ <Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում արդեն իսկ հիմնվել են 80 նախակրթարաններ, ևս 17-ը մեկնարկի փուլում են:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...