Նորություններ

Համաշխարհային Բանկի պատվիրակությունը հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին

13.07.2018

Հուլիսի 9-13-ը Երևան է ժամանել Համաշխարհային բանկի (ՀԲ) կրթության հարցերով թիմը՝ ընթացող աշխատանքների որակի մոնիտորինգ իրականացնելու նպատակով: Այցի շրջանակներում հուլիսի 10-ին և 11-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան, ՀԲ «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար, ավագ տնտեսագետ Սորեն Նելմանը, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներ: Հանդիպումների առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքների քննարկումն էր և դրանց մշտադիտարկումը: Ողջունելով հյուրերին ՀՀ ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը նշեց, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում իրականացվել և իրականացվում են կարևոր և արդյունավետ ծրագրեր` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ: Այսօր էլ «Կրթության բարելավում» ծրագիրը միտված է կրթության որակի հետագա բարելավմանը, միջազգային չափանիշներին համահունչ կրթական համակարգի ստեղծմանը: ԾԻԳ-ի տնօրենը նշեց, որ բարձր է գնահատում ՀԲ շարունակական աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Նա ընդգծեց, որ ներկայումս կրթության ոլորտը գտնվում է փոփոխությունների նոր փուլում` այս հարցում ակնկալելով ՀԲ աջակցությունը:
Ընդգծելով համատեղ աշխատանքի կարևորությունը` Գ. Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կրթության ոլորտին ցուցաբերված հետևողական աջակցության համար և արդյունավետ քննարկում մաղթեց հանդիպման մասնակիցներին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների: ԾԻԳ-ի «Հանրակրթության որակի բարելավում» բաղադրիչի 4 ենթաբաղադրիչների և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի ղեկավարները ներկայացրեցին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի համատեքտում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը՝ անդրադառնալով իրականացված և ընթացիկ աշխատանքներին: Հանդիպման սկզբում ներկաներն անդրադարձան միկրոծրագրերի իրականացման արդյունքում հիմնվող նախակրթարաններում երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի:
Ապա, կարևորելով ավագ դպրոցներում ֆիզիկական պայմանների ու կրթական ռեսուրսների առկայությունը՝ ՀԲ ավագ տնտեսագետ Սորեն Նելմանը հետաքրքրվեց վարկային ծրագրով հիմնանորոգվող 5 ավագ դպրոցներում կատարվող աշխատանքներով: «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավարը ներկայացրեց որ վերոնշյալ 5 դպրոցներում շինարարական աշխատանքներն ամփոփման փուլում են և ընթանում են համաձայն աշխատանքային ժամանակացույցերի:
Ներկաները քննարկեցին նաև բնագիտական առարկաների լաբորատորիաների խնդիրը, որոնք նախատեսվում է այս տարվա բյուջեի շրջանակներում ստեղծել հիմնանորոգվող ավագ դպրոցներում՝ տնտեսումների հաշվին: Կողմերի քննարկման տիրույթում էին նաև կրթության բովանդակությանը, ազգային կրթակարգի նախագծին, էլեկտրոնային վիրտուալ լաբորատորիաների կիրառությանը և արդյունավետությանն առնչվող շատ հարցեր: Հանդիպման ավարտին ներկաները անդրադարձան նաև բարձրագույն կրթության ոլորտում «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը: Բաղադրիչի ղեկավարի ժ/պ Լիանա Մամյանը նշեց, որ իրականացվող ծրագրերի արդյունքում բուհերը հագեցվում են արդիական լաբորատոր սարքավորումներով և տեխնիկայով, ներդնում կրթության ժամանակակից ձևեր և մեթոդներ, հնարավորություն ստանում, ստեղծել պայմաններ այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների գոյացման և բուհերում ստեղծվող գիտելիքի առևտրայնացման համար: Քննարկման առանցքում էր նաև «Կրթության բարելավում» ծրագրի իրականացման ժամկետի հարցը: Հավելենք, որ համաձայն նախնական համաձայնությունների և մեկնարկած գործընթացի՝ վարկային ծրագրի տևողությունը կերկարացվի 2 տարով:
ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները համոզված են, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ նման համատեղ քննարկումները նպաստում են ծրագրի հետագա արդյունավետ ընթացքին:

 

 

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...