Նորություններ

Մեկնարկել է ՆՄՀ հավելյալ շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը

07.06.2017

     Հունիսի 6-ին աշխատանքային այցով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) էին ՀՀ ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՀՊՄՀ ուսումնական հարցերով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մ. Մելիք-Բախշյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող մուլտիմեդիոն լաբորատորիայի, հետազոտական լսարանների, Էլեկտրոնային հարթակի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2017 թվականի հունվարին, երբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի հավելյալ շրջափուլի շրջանակներում ՆՄՀ դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի: Նշենք, որ ՀՊՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել նյութատեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն լաբորատորիա, երկու մուլտիմեդիոն հետազոտական լսարաններ, մշակել էլեկտրոնային հարթակ՝ դրանց օգնությամբ իրականացնելով ՀՊՄՀ–ում ժամանակակից կրթական մարտահրավերներին համապատասխան նորարարական գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով հարուստ մասնագետների պատրաստում նախադպրոցական և տարրական կրթության ոլորտում:
Մուլտիմեդիոն հետազոտական լսարանների և լաբորատորիայի ստեղծումը կնպաստի հետազոտություններ, թիմային նախագծեր իրականացնելուն, էլեկտրոնային ուսումնաօժանդակ նյութեր պատրաստելուն: Մուլտիմեդիոն լաբորատորիան հագեցած է լինելու անհրաժեշտ համակարգչային ծրագրերով էլեկտրոնային ռեսուրսներ մշակելու համար:
Լաբորատորիայի և էլեկտրոնային հարթակի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված 4 փուլերի համաձայն: Առաջին փուլի ավարտին կատարված մշտադիտարկման ընթացքում ներկաները ծանոթացան լաբարատորիայի համար նախատեսված տարածքին և քննության առան դրամաշնորհային պայմանագրի փոփոխության առաջարկը: Ներկաներն ամրագրեցին, որ մեկնարկել են էլեկտրոնային հարթակի օգտատերերի կրթական կարիքների գնահատման և իրականացվել է կրթական հարթակի տեխնիկական առաջադրանքի մշակման գործընթացները: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ մեկնարկել է էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման համար հարմարեցված ծրագրի նախագծման և մուլտիմեդեոն լաբորատորիայի գործարկման հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպումը: Հիշեցնենք, որ 2015 թվականից Հայկական պետական մանկավաժական համալսարանում գործում են ուսումնափորձնական 4 լաբորատորիաներ, որոնք նույնպես ստեղծվել են «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում ստացված ՆՄՀ դրամաշնորհով: Ներկաները հույս հայտնեցին որ այս լաբորատորիան ևս կներգրավվի իրականացվող հետազոտություններում և կնպաստի բարձր որակավորում ունեցող մանկավարժական կադրերի պատրաստմանը :


 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...