ՈՒղերձ

 Բարի գալուստ ԿԳՆ ՙԿրթական ծրագրերի կենտրոն՚ ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) պաշտոնական կայք:


Շնորհակալ եմ կայքի այցելուներին ցուցաբերած հետաքրքրության համար: Հուսով եմ՝ այստեղ կգտնեք ԾԻԳ-ի գործունեությանն առնչվող Ձեզ հետաքրքրող տեղեկատվություն: Կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ԾԻԳ-Ի կառուցվածքին ու գործառույթներին: Կայքում ներկայացված է ՀՀ կրթության ոլորտում որակի, համապատասխանության, հասանելիության և արդյունավետության բարելավման ուղղված իրականացված և ընթացիկ ծրագրերի, միջոցառումների և ԾԻԳ-ի կողմից իրականացվող այլ աշխատանքների մասին տեղեկատվություն: Աջակցելով կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ մեր գործունեությունն ուղղված է կրթական ոլորտի զարգացմանը, գիտելիքահեն տնտեսության ստեղծմանը և կրթության որակի բարձրացմանը: Նպատակ ունենալով ապահովել գործունեության հրապարակայանությունը՝ մենք փորձել ենք նաև ձևավորել բաց երկխոսության հարթակ, որտեղ Ձեր հարցադրումներն ու առաջարկներն անարձագանք չեն մնա:

 Համագործակցության ակնկալիքով`


  ԿԳՆ ՙԿրթական ծրագրերի կենտրոն՚

ծրագրերի իրականացման գրասենյակի

(ԾԻԳ)տնօրեն Գրիշա Հովհաննիսյան 

Նորություններ

20.01.2026 ՀՀ Արագածոտնի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մեկնարկել են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հունվարի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշենի, Լեռնարոտի, Օրգովի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 16.01.2026 Տեղի ունեցավ ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Հունվարի 14-ին աշխատանքային այցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) էին «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Ղարիբյանը և ԿԾԿ ԾԻԳ-ին ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու՝ Արման Բարսեղյանը: Այցի նպատակը Հայաստանի... 15.01.2026 Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցները այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոց Հունվարի 15-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոց: Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումը։ Աշխատանքային խումբը այցի ընթացքում հանդիպել է շինարարների հետ և քննարկել հիմնանորոգման աշխատանքների հետ կապված հարցեր: Նշենք . որ վերոնշյալ դպրոցի հիմնանորոգումն ամփոփման փուլում է: Դպրոցը...