Հայտարարություններ

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

19.12.2022

ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Առաջադրանքի անվանումը: ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ(ԸՆՏՐՎԵԼՈՒ ԵՆ 4 ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ)

Հրավեր No.AFEIPIC-2.1-6

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։

Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում ենՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԸՆՏՐՎԵԼՈՒ ԵՆ 4 ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ) :

Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական բնութագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին։

«Կրթական ծրագրերի կենտրոն»ԾԻԳ-ը հրավիրում է բոլորիրավասու անհատ խորհրդատուներին(«Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ ՀետաքրքրվածԽորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են.
• Խորհրդատուի ընդհանուր որակավորումը(Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մաթեմատիկայի և այլ ճշգրիտ գիտությունների ոլորտում, անգլերենի իմացություն):
• Խորհրդատուի ընդհանուր փորձառությունը (Առնվազն հինգ տարվա ֆինանսական ոլորտի մասնագիտական աշխատանքային փորձառություն, որից առնվազն երկու տարին` կրթության ոլորտում,ՀՀ բարձրագույն կրթական համակարգին առնչվող աշխատանքային փորձառություն)։
• Խորհրդատուիհատուկ փորձառությունը (Ծրագրային հայտերի գնահատման փորձ, նմանատիպ դրամաշնորհային ծրագրերի նախագծման և իրականացման փորձառությունը կդիտվի որպես առավելություն, միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն, ՀԲ գնումների/ֆինանսական ընթացակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն):

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրություն/CV/, որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ,կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ։
- Կրթությունը, որակավորումը, աշխատանքային փորձը հիմնավորող փաստաթղթեր։

Հետաքրքված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։

Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝Անհատ Խորհրդատուի ընտրության մեթոդով /IC/։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00:

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 2023թ. հունվարի 16-ը, տեղական ժամանակով` 15:00 ։


«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (11)
E-mail: procurement@cfep.am, info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am

 

Նորություններ

28.04.2024 ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնը ստացել է պետական հավատարմագիր ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնը ստացել է պետական հավատարմագիր: Մասնագիտական թիմն իրականացնելու է դեղերի և հանքանյութերի փորձաքննություն: Հիշեցնենք, որ նորարարական կենտրոնը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակում 2021թվականին : Ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական կենտրոնի գործունեությունը և դրա հենքի վրա... 23.04.2024 ԵՊՀ-ն՝ «Գիտություն» ցուցահանդեսին ներկայացրեց ՆՄՀ դրամաշնորհով ստեղծված ենթակառուցվածքները ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի շրջանակում անցկացվեց «Գիտություն» ցուցահանդեսը՝ մեկ հարթակում համախմբելով գիտական կազմակերպությունների, ՀՀ պետական բուհերի ներկայացուցիչներին, կրթության և գիտության ոլորտում ՀՀ ԿԳՄՍՆ և ԳԱԱ գործընկերներին: ԵՊՀ-ն նույնպես մասնակցեց ցուցահանդեսին՝ առանձին տաղավարով ներկայացնելով բուհի գիտական գործունեությունը, կրթական ծրագրերը: Ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Նա... 19.04.2024 Աշխատանքային այց Վանաձորի Ս. Նալղռյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում Ապրիլի 19-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ս. Նալղռյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում : Այցի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող վերանորոգման ծրագրում...