Հայտարարություններ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում հայտարարում է անհատ խորհրդատուների ընտրության մրցույթ՝ բնագիտական (քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն) եվ ինժեներական (ինֆորմատիկա) լաբորատոր սարքավորումների եվ նյութերի ձեռքբերման մրցույթին մասնագիտական աջակցության տրամադրման նպատակով

30.06.2022

 ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ հանրակրթական դպրոցների համար բնագիտական (քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն) եվ ինժեներական (ինֆորմատիկա) լաբորատոր սարքավորումների եվ նյութերի ձեռքբերման նպատակով մասնագիտական աջակցության տրամադրման նպատակով հայտարարում է մրցույթ՝ 5 ոլորտի խորհրդատուների ընտրության նպատակով:
Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի Համաշխարհային բանկի “Գնումների կարգավորումներ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման վարկառռւների համար” թվագրված հուլիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (“Կարգավորումներ”) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Խորհրդատուի աշխատանքային պարտականությունների շրջանակը կներառի հետևյալ աշխատանքները.
- Ուսումնասիրել ՀՀ կրթության համակարգի կարիքները, մասնավորապես` բնական գիտությունների նշված ուղղություններով պրակտիկ հմտությունների զարգացման կարիքների տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման պահանջները;
- Ուսումնասիրել համապատասխան ոլորտում միջազգային փորձը;
- Կազմել/վերանայել ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատորիաների հիմնման համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների, նյութերի ցանկերը, դրանց տեխնիկական հատկորոշիչները՝ օգտվելով ԿԾԿ-ում առկա նախկինում իրականացված ծրագրերի շրջանակներում մշակված նմանատիպ ցանկերից, համադրելով դրանք վերանայված առարկայական ծրագրերի և չափորոշչի հետ` առանձնացնելով ըստ դպրոցների կրթական ծրագրերի աստիճանի՝ հիմնական և միջնակարգ: Էներգիայի սպառումը և վնասակար գազերի արտանետումները հնարավորության դեպքում կրճատելու նպատակով անհրաժեշտ է առաջնահերթություն տալ էներգաարդյունավետ սարքավորումներին;
- Սահմանել գնման ենթակա լաբորատոր սարքավորումների, նյութերի քանակային ցուցանիշները՝ առանձնացնելով ըստ դասարաններում աշակերտների միջին թվի՝ մինչև 10, 20 և 30 աշակերտ, ընդ որում պահանջվող նյութերի քանակները անհրաժեշտ է սահմանել 2 ուսումնական տարվա կտրվածքով;
- Ըստ անհրաժեշտության տալ լրացուցիչ առաջարկություններ լաբորատորիաների կահավորման վերաբերյալ;
- Աջակցել մրցույթի գնահատման հանձնաժողովին` հայտերի գնահատման ընթացքում;
- Ըստ անհրաժեշտության մասնակցել մրցույթի ընթացքում առաջացած հարցերի պարզաբանմանը;
- Դիտարկել լաբորատոր սարքավորումների և նյութերի գնման մրցույթին ներկայացված հայտերում տեխնիկական փաստաթղթերի ամբողջականությունը;
- Դիտարկել ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ ոլորտներում մրցութային հայտերում ներկայացված լաբորատոր սարքավորումների, նյութերի տեխնիկական հատկորոշիչների մրցութային փաթեթով սահմանված պահանջներին համապատասխանությունը;
- Դիտարկումների հիման վրա կազմել լաբորատոր սարքավորումների և նյութերի գնման մրցույթի տեխնիկական գնահատման համեմատական աղյուսակը;
- Դիտարկել ամփոփված մրցույթի շրջանակներում կնքված մատակարար կազմակերպության կողմից մատակարարման ենթակա ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ ոլորտներում լաբորատոր սարքավորումների և նյութերի՝ յուրաքանչյուր ապրանքատեսակից 5 հատի, ֆիզիկական վիճակի և տեխնիկական հատկորոշիչների համապատասխանությունը պայմանագրով սահմանված ապրանքների տեխնիկական չափորոշիչներին՝ նախքան վերջնական նշանավայրեր առաքելը:

Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2022թ. օգոստոսից մինչև 2024թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն որակավորման հետևյալ նվազագույն պահանջներին`
• Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում:
• Առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
• Կրթական սարքավորումների, նյութերի /տեխնոլոգիաների տեխնիկական բնութագրերի/ հատկորոշիչների մշակման փորձ:
• Պրակտիկ հմտություններ /լաբորատոր սարքավորումների հետ աշխատանքի փորձ, գիտահետազոտական աշխատանքների մասնակցություն և այլն/:
• ՀՀ կրթական համակարգի իմացություն:
• Մասնագիտական անգլերենի իմացություն:
• Որպես առավելություն կդիտարկվեն`
ա/ դպրոցում աշխատանքային փորձը,
բ/ մասնակցությունը հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակմանը/վերանայմանը,
գ/ մասնակցությունը Համաշխարհային Բանկի կրթական ծրագրերին:

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ.
Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը - 30 միավոր
- ընդհանուր փորձը - 40 միավոր
- հատուկ փորձը - 30 միավոր

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում

• Թեկնածուի ընդհանուր փորձը
- Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- ՀՀ կրթական համակարգի իմացություն

• Թեկնածուի հատուկ փորձը
- Կրթական սարքավորումների, նյութերի/տեխնոլոգիաների տեխնիկական բնութագրերի/հատկորոշիչների մշակման փորձ
- Պրակտիկ հմտություններ /լաբորատոր սարքավորումների հետ աշխատանքի փորձ, գիտահետազոտական աշխատանքների մասնակցություն և այլն/

Ըստ անհրաժեշտության կարճ ցանկում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:
• Կրթությունը, որակավորումը և աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ` ք. Երևան, Ս. Վրացյան փ. 73 հասցեով, կամ էլ. փոստով (info@cfep.am) մինչև 2022թ.-ի հուլիսի 18-ը, ժամը 12:00-ն:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (29) հեռախոսահամարով:

Խորհրդատուների աշխատանքային պարտականությունները ամբողջական ներկայացված են կից՝ Հավելված 1-ում: 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...