Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Դպրոցի աշակերտների շրջանում հայերենի իմացության գնահատման հետազոտական խմբի նախապատրաստական և ամփոփիչ գործառույթները իրականացնող անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

01.09.2021

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ)՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:

Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.

• հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ,

• ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը:

 


ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Խորհրդատվական ծառայությունը մատուցող խմբի նախապատրաստական և ամփոփիչ գործառույթները իրականացնող անհատ խորհրդատուն իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 3 փուլով:
Առաջին փուլ
• Հետազոտական խմբի անդամների հետ քննարկել և ճշգրտել հետազոտության նպատակները և ակնկալվող արդյունքները,
• Մշակել հետազոտության ընտրանքը՝ ներառյալ դպրոցների քանակը, վայրը և յուրաքանչյուր դպրոցից ներգրավվող աշակերտների թիվը, դասարանը,
• Մշակել հետազոտության գործիքակազմը և հայերենի իմացության գնահատման հարցաշարերը,
• Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Հետազոտական թիմի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:

Երկրորդ փուլ
• Մասնակցել հետազոտական դաշտային աշխատանքներին և գնահատման կազմակերպմանը ընտրված մայրաքաղաքային և մարզային դպրոցներում,
• Աջակցել ընտրված աշակարտների շրջանում թեստավորման և հարցման փորձնական և հիմնական փուլերի կազմակերպմանը՝ մասնավորապես թեստավորման և հարցման նպատակով ընտրված դպրոցների և աշակերտների ցուցակների կազմում, իրազեկում հարցումների և թեստերի անցկացման պայմանների և ժամանակացույցերի, ինչպես նաև այլ կազմակերպչական աշխատանքների կատարում,
• Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Հետազոտական թիմի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
Երրորդ փուլ
• Հիմք ընդունելով հավաքագրված տվյալները` կատարել որակական վերլուծություն և դրա համադրում քանակական վերլուծության հետ,
• Կատարել նախնական եզրակացություններ,
• Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Հետազոտական թիմի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:

 

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (Կարող է ճշգրտվել պայամանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից)

Անհատ խորհրդատուի՝ հետազոտական թիմի համակարգողի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
- առաջին փուլ՝ 2021թ. սեպտեմբեր – հոկտեմբեր (1 ամիս),
- երկրորդ փուլ՝ 2021թ. հոկտեմբեր- 2022թ. հունվար (3 ամիս)
- երրորդ փուլ՝ 2022թ. –հունվար – փետրվար (1 ամիս):

Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.
Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում`
- Բարձրագույն կրթություն լեզվաբանության կամ հայերեն բանասիրության ոլորտներում,
- հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն։ 30
Ընդհանուր փորձառություն՝
- առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքային փորձ, որից առնվազն 3 տարին գնահատման կամ մանկավարժության ոլորտում,
- Համակարգչային ծրագրերով (Microsoft Office) աշխատելու, ինչպես նաև համացանցի տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու գերազանց հմտություններ:
30
Հատուկ փորձառություն՝
- Կրթության ոլորտում հետազոտությունների, թեստավորման կազմակերպման փորձառություն,
- Մասնագիտական ոլորտում միջազգային համագործակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն: 40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. սեպտեմբերի 08-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37460) 830 – 111/206:
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Դիմող`
հասցե`
հեռախոս`
Էլ. փոստ`

 

 

Դիմում

Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Դպրոցի աշակերտների շրջանում հայերենի իմացության գնահատման հետազոտական խմբի նախապատրաստական և ամփոփիչ գործառույթները իրականացնող խորհրդատուի ընտրության մրցույթին:

Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին:

Դիմող`

<< >> ——————————— 2021թ.
 

Նորություններ

18.11.2021 Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում ամփոփվում է հիմնանորոգումը Նոյեմբերի 16-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ... 16.11.2021 ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում բացվել է նոր գիտաուսումնական կենտրոն ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում տեղի է ունեցել դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի բացումը:Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը,ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի... 11.11.2021 Մշտադիտարկում Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում Նոյեմբերի 11-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան ՀՀ Գեղարքունիքի մարզի Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ընթացքում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ...