Հայտարարություններ

ՀԱՅՏ ՀՐԱՎԵՐ <<Կրթության բարելավում>> ծրագիր Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի ստեղծում

22.04.2020

 ՀԱՅՏ ՀՐԱՎԵՐ

Հայաստանի Հանրապետության
«Կրթության բարելավում» ծրագիր
Ֆինանսական աղբյուր՝
ՎԶՄԲ վարկ No.8342-AM;
ՄԶԸ փոխառություն No. 5387-AM
Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի ստեղծում
No. YSUICB -1/2020
1. «Կրթության բարելավում» ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկից և Միջազգային Զարգացման Ընկերակցությունից ստացել է վարկ/փոխառություն, և նախատեսվում է, որ այդ վարկային գումարի մի մասն օգտագործվելու է YSU-ՄՄԳ -1-2019 «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի» ստեղծման համար։ 2. Երևանի պետական համալսարանը հրավիրում է իրավասու հայտողներին փակ ծրարով հայտեր ներկայացնել «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի» ստեղծման համար։
Խմբաքանակ # 1 (Լաբորատոր-վերլուծական սարքավորումներ 1)
Խմբաքանակ # 2 (Լաբորատոր-վերլուծական սարքավորումներ 2)
Խմբաքանակ # 3(Լաբորատոր-վերլուծական սարքավորումներ 3) Հայտերը գնահատվելու են ըստ առանձին խմբաքանակի: Զեղչերը, առկայության դեպքում, պետք է առաջարկվեն յուրաքանչյուր խմբաքանակի համար առանձին և հաշվի կառնվեն հայտերի գնահատման ընթացքում: Համադրված խմբաքանակների համար ներկայացված զեղչերը հայտերի գնահատման ժամանակ հաշվի կառնվեն: Հիմնական որակավորման չափանիշները.
Հայտատուն պետք է ցույց տա իր ֆինանսական հուսալիությունը և առաջարկվող պայմանագրի պահանջները կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների առկայությունը: Դա պետք է հաստատվի աուդիտորական հաշվետվություններ ներկայացնելու միջոցով, ներառյալ աուդիտորների
կարծիք(ներ)ը և նախորդ երեք տարիների (2016թ., 2017թ., 2018թ.) ֆինանսական հաշվետվություններին կից գրառումները:
Մասնավորապես՝
(i) Նախորդ երեք տարիների միջին տարեկան եկամուտը (2016թ.–2018թ.) պետք է առնվազն հավասար լինի հայտի արժեքին: Մեկից ավելի խմբաքանակի որակավորում ստանալու համար հայտատուները պետք է բավարարեն համապատասխան խմբաքանակների համախառն պահանջը: (ii) Նախորդ երեք տարիների (2016թ.-2018թ.) ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների (սեփական կապիտալի հաշվակով) հարաբերակցությունը պետք է լինի 1-ից մեծ: Համատեղ ձեռնարկության դեպքում՝
i Համատեղ ձեռնարկության յուրաքանչյուր անդամ պետք է ներկայացնի աուդիտորական հաշվետվություններ, ներառյալ աուդիտորների կարծիք(ներ)ը և նախորդ երեք տարիների (2016թ., 2017թ., 2018թ.) ֆինանսական հաշվետվություններին կից գրառումները:
ii. Համատեղ ձեռնարկությունը պետք համապատասխանի հետևյալ պահանջներին՝
 Նախորդ երեք տարիների միջին տարեկան եկամուտը (2016թ.–2018թ.) պետք է առնվազն հավասար լինի հայտի արժեքին: Մեկից ավելի խմբաքանակի որակավորում ստանալու համար հայտատուները պետք է բավարարեն համապատասխան խմբաքանակների համախառն պահանջը:
 Նախորդ երեք տարիների (2016թ.-2018թ.) ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների (սեփական կապիտալի հաշվակով) հարաբերակցությունը պետք է լինի 1-ից մեծ: (ii) Փորձ և տեխնիկական հնարավորություններ Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթային ապացույցներ այն մասին, որ բավարարում է փորձի հետևյալ պահանջ(ներ)ին. i. Հայտատուն պետք է լինի իրավաբանորեն գրանցված անձ և պետք է տրամադրի պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները: ii. Մասնակիցը պետք է ունենա լաբորատոր սարքավորումների մատակարարման փորձ` առնվազն 2015թ. հունվարի 1-ից:
iii. Մասնակիցը պետք է 2015թ. հունվարի 1-ից մինչև առաջարկների ներկայացման վերջնաժամկետն ընկած ժամանակաշրջանում հաջողությամբ իրականացրած լինի լաբորատոր սարքավորումների մատակարարման առնվազն երկու պայմանագիր, որոնցից յուրաքանչյուրի շրջանակներում մատակարարած լինի լաբորատոր սարքավորումներ ոչ պակաս արժեքով, քան տվյալ խմբաքանակի համար ներկայացված հայտի արժեքն է: Համատեղ ձեռնարկության դեպքում՝ i. Համատեղ ձեռնարկության յուրաքանչյուր անդամ պետք է տրամադրի պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները: ii. Համատեղ ձեռնարկության յուրաքանչյուր անդամ պետք է ունենա լաբորատոր սարքավորումների մատակարարման փորձ` առնվազն 2015թ. հունվարի 1-ից: iii. Համատեղ ձեռնարկության յուրաքանրյուր անդամ պետք է հաջողությամբ իրականացրած լինի լաբորատոր սարքավորումների մատակարարման առնվազն երկու պայմանագիր, որոնցից յուրաքանչյուրի շրջանակներում մատակարարած լինի լաբորատոր սարքավորումներ ոչ պակաս արժեքով, քան տվյալ խմբաքանակի համար: Մեկից ավելի խմբաքանակների համար պայմանագիր ստանալու համար հայտատուն պետք է համապատասխանի փորձառության հետևյալ նվազագույն պահանջներին. Երկու խմբաքանակի համար` երկու պայմանագիր, յուրաքանչյուրը առնվազն երկու խմբաքանակների հայտի ընդհանուր գումարի չափով, կամ մեկ պայմանագիր` երկու խմբաքանակների հայտի ընդհանուր գումարի չափով: Երեք խմբաքանակի համար `2 կամ 3 պայմանագիր, յուրաքանչյուրը առնվազն երեք խմբաքանակների հայտի ընդհանուր գումարի չափով, կամ մեկ պայմանագիր` երեք խմբաքանակների հայտի ընդհանուր գումարի չափով: (iii) Փաստաթղթային ապացույցներ. Հայտատուն պետք է տրամադրի փաստաթղթային ապացույցներ ցույց տալու համար, որ իրենց կողմից առաջարկված ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին: Հայտատուները կարող են հայտ ներկայացնել մեկ կամ մի քանի խմբաքանակների համար, ինչպես սահմանված է հայտի փաստաթղթերում: Այն հայտատուները,
ովքեր ստացել են մեկից ավելի պայմանագրեր, կարող են առաջարկել զեղչեր, եթե այդ զեղչերը նախապես ներառված են եղել հայտի նամակում: 3 Մրցույթը անց է կացվելու Միջազգային Մրցակցային Գնման ընթացակարգի համաձայն, որը սահմանված է Համաշխարհային Բանկի ուղեցույցում` “Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնում ԶՎՄԲ-ի փոխառությունների և ՄԶԸ-ի վարկերի ու դրամաշնորհների շրջանակներում” Հունվար, 2011 (“Գնումների ուղեցույցներ”): Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք, նայել գնումների ուղեցույցի 1.6 և 1.7 կետերը, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ: 4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են մրցութային փաստաթղթերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալ դիմելով ծրագրի համակարգող Աննա Մկրտչյանին, anna_mkrtchyan@ysu.am կամ annamkrtchyan86@gmail.com ժամը 10:00-ից մինչև 17:00-ը: 5. Մրցութային փաստաթղթերի ամբողջ փաթեթը (միայն էլեկտրոնային տարբերակով) անգլերեն լեզվով շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ստանալ անվճար՝ anna_mkrtchyan@ysu.am, annamkrtchyan86@gmail.com, gnumner.eph@mail.ru էլ. հասցեով ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:
6. Հայտերը պետք է ուղարկվեն ստորև նշված հասցեով  մինչև մայիսի 18-ը, 2020թ ժամը 13.00-ին (տեղեկան ժամանակով): Էլեկտրոնային եղանակով մրցութային առաջարկների ներկայացում չի թույլատրվում: Ուշացած հայտերը կմերժվեն: Հայտերը հրապարակավ կբացվեն հայտատուների նշանակված ներկայացուցիչների և բոլոր նրանց ներկայությամբ, ովքեր նախընտրում են ներկա գտնվել ստորև բերված հասցեում մայիսի 18, 2020թ․ ժամը 13.00-ին (տեղեկան ժամանակով):
7. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի Բանկային Երաշխիքով՝ ոչ պակաս, քան ստորև թվարկված քանակներով՝ Խմբաքանակ #1 - 3300 ԱՄՆ դոլար, Խմբաքանակ #2 - 3000 ԱՄՆ դոլար, Խմբաքանակ #3 - 1800 ԱՄՆ դոլար: Հայտատուն յուրաքանչյուր խմբաքանակի համար պետք է ներկայացնի առանձին բանկային երաշխիք` ըստ վերը նշված գումարների: 8. . Վերևում հիշատակված հասցեն է`
Երևանի պետական համալսարան հիմնադրամ (կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, 210 սենյակ) Հասցեատերեր՝ Ծրագրի համակարգող Աննա Մկրտչյան, ծրագրի գնման մասնագետ Մարիամ Ավագյան 0025, Երևան, Ալեք Մանուկյան 1, Հայաստանի Հանրապետություն Հեռ. +374 10 98091135, +37491716960 Էլ. հասցե` anna_mkrtchyan@ysu.am , annamkrtchyan86@gmail.com, gnumner.eph@mail.ru տարընթերցման դեպքում հիմք ընդունել անգլերեն տարբերակը:

Նորություններ

28.03.2024 Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման Մարմին հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2024 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2023 թվականի դեկտեմբերից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ թվով 9 մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է ներկայացվել... 22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական...