Հայտարարություններ

"ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ- ն Համաշխարհային Բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ՀՀ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի համար սերվերների և համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով"

23.04.2019

Հայաստանի Հանրապետություն
Կրթության բարելավում ծրագիր
ՎԶՄԲ Վարկ No. 8342-AM;
ՄԶԸ Փոխառություն No.5387-AM

Պայմանագրի անվանումը՝ Սերվերներ և համակարգչային սարքավորումներ ԿՏԱԿ-ի համար

Հղման #: NCB – 1.3.1

1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային Բանկից Կրթության բարելավում ծրագրի ծախսերը հոգալու նպատակով, և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել No. NCB – 1.3.1 պայմանագրի շրջանակներում ԿՏԱԿ-ի համար սերվերների և համակարգչային սարքավորումների ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով:
2. «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին կնքված մրցութային հայտեր ներկայացնել ԿՏԱԿ-ի համար սերվերների և համակարգչային սարքավորումների ձեռքբերման համար` ըստ ստորև նշված քանակների.

հ/հ Նկարագրություն Քանակը ընդամենը (հատ)
1. Սերվեր (Server) 2
2. Պահոց (Storage) 1
3. Հիմնական կոմուտատոր (Core Switch) 2
4. Սահմանային կոմուտատոր 1 (Edge Switch 1) 2
5. Սահմանային կոմուտատոր 2 (Edge Switch 2) 2
6. Երթուղիչ (Firewall/router) 2
7. Կասետային պահոց (Tape Storage) 1
8. Պահարան (Rack) 1
9. Անխափան սնուցման սարք 1 (UPS 1) 2
10. Հոսթ բաս ադապտեր 1 (Host bus adapter 1) 1
11. Հոսթ բաս ադապտեր 2 (Host bus adapter 2) 1
12. Հոսթ բաս ադապտեր 3 (Host bus adapter 3) 1
13. Ռակ ԱՏՍ (Rack ATS) 1
14. Վիրտուալիզացիայի ծրագիր (Virtualization Software) 1
15. Հավելյալ մալուխներ (Additional Cables) 8
16. Համակարգիչ 1 15
17. Համակարգիչ 2 2
18. Համակարգիչ 3 4
19. Համակարգիչ 4 2
20. Համակարգիչ 5 5
21. Մոնիտոր 14
22. Անխափան սնուցման սարք 2 (UPS 2) 23
23. Ինտերակտիվ Պրոյեկտոր 1
24. Պրոյեկտոր 1
25. Բազմաֆունկցիոնալ տպիչ 1 1
26. Բազմաֆունկցիոնալ տպիչ 2 1
27. Անլար կապի երթուղիչ 4
28. Թվային ֆոտոխցիկ 1
29. Եռոտանի ֆոտոխցիկի համար (Tripod for camera) 1
30. Ավտոմատ թվային հեռախոսակայան (PBX- Private Branch eXchange) 1
31. IP Հեռախոս (IP phone) 40
32. Աուդիո կոնֆերանս համակարգ (audio conference system) 1
33. Էկրան 1
34 Հեռուստացույց 1

Հիմնական որակավորման չափանիշները
• Մասնակիցը պետք է լինի գրանցված իրավաբանական անձ:
• Մասնակիցը պետք է ունենա համակարգչային սարքավորումների մատակարարման փորձ` առնվազն 2014թ.-ից մինչև հայտի ներկայացման ժամանակահատվածը:
• Մասնակիցը պետք է ունենա համակարգչային սարքավորումների՝ ներառյալ սերվերների, մատակարարման ավարտված առնվազն երկու պայմանագիր` մեկնարկած 2014թ.-ից և ավարտված մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը, ընդ որում դրանցից յուրաքանչյուրի արժեքը չպետք է պակաս լինի հայտի արժեքից:
• Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հիմնավորում՝ վկայելու, որ առաջարկվող Ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին:
• Մասնակիցը պետք է ներկայացնի Անկախ Աուդիտի հաշվետվությունները (ամբողջական` կից ծանոթագրություններով) և Եզրակացությունները՝ վերջին 3 տարիների համար. 2016թ., 2017թ., 2018թ.:
• Միջին շրջանառությունը նախորդ երեք տարիների կտրվածքով (2016-2018թթ.) պետք է առնվազն պակաս չլինի հայտի արժեքից:
• Վերջին երեք տարիների համար (2016-2018թթ.) ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների միջին հարաբերակցությունը (առանց սեփական կապիտալի) պետք է բարձր լինի 1-ից:
• Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի տեղեկանք Հարկային տեսչության հանդեպ պարտավորություն չունենալու մասին մրցույթի հայտարարման օրվանից մինչև հայտը ներկայացնելու որևէ օրվա դրությամբ:
3. Մրցույթը կազմակերպվելու է Ազգային Մրցակցային Գնման ընթացակարգի համաձայն, որը սահմանված է «Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի ու դրամաշնորհների շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ» ուղեցույցում (հունվար 2011թ., վերանայված՝ հուլիս 2014թ.): Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք ուշադրություն դարձնել ուղեցույցի 1.6 և 1.7 կետերի վրա, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը ներբեռնել www.gnumer.am կամ www.armeps.am կայքերից: Էլեկտրոնային գնումների համակարգում գրանցված Հայտատուները ավտոմատ կերպով կստանան սույն հրավերը՝ կցվաց Մրցութային փաստաթղթերի հետ միասին /համաձայն համապատասխան CPV կոդերի/: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել Հայտը ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով (www.armeps.am):
Հայտնում ենք, որ «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:
5. Հայտերը պետք է ներկայացվեն ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2019թ. մայիսի 23-ը, ժամը 12:00-ն: Ուշացած հայտերը ավտոմատ կերպով չեն ընդունվի էլեկտրոնային համակարգի կողմից:

6. Ինչպես նշված է ՀՄՄ 19.1 կետում՝ բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:

7. Պատվիրատուի հասցեն է`
«Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Հասցեատեր՝ պարոն Գրիշա Հովհաննիսյան, Տնօրենի պաշտոնակատար՝
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ., 73 (2-րդ հարկ)
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 10 575690
Ֆաքս. +374 10 559750
Էլ. հասցե` info@cfep.am
Վեբկայք` www.cfep.am
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...