Հայտարարություններ
Հայտարարություն
09.11.2018
Սույն թվականի նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, Երևանի Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում (ք.Երևան, Մաշտոցի 5/2) տեղի կունենա հանրային լսումներ` կապված <Կրթության բարելավում> ծրագրի շրջանակներում նախատեսվող Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքային նախագծի Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանով նախատեսվող բնապահպանական և սոցիալական ազդեցությունների, ինչպես նաև դրանց կանխարգելման և մեղմացման միջոցառումների վերաբերյալ:
Նորություններ
25.03.2026
Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...
24.03.2026
Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները
‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ...
23.03.2026
ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում
Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...