Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Moodle համակարգի միջոցով հեռաուսուցման կազմակերպման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

27.02.2018

Հյուսիսային համալսարանը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն իրականացնում է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» կրթական ծրագիր: Ծրագրի նպատակը մարզերում (մասնավորապես ծրագրով նախատեսված Լոռու մարզում) հեռակա կրթաբլոկի դասընթացների դասավանդումն է հեռավար կրթության մեթոդաբանությամբ, որի իրականացման շրջանակներում նախատեսվում է հեռավար դասընթացների մշակում, ներդրում և կազմակերպում MOODLE հարթակում:

MOODLE համակարգի միջոցով հեռաուսուցում կազմակերպելու նպատակով անհատ խորհրդատուն պետք է իրականացնի ստորև ներկայացված աշխատանքները Հյուսիսային համալսարանում:

Տեխնիկական աջակցություն ծրագրի մենեջմենթին

Էլեկտրոնային նյութերի տեղադրում սերվերում, Էլեկտրոնային շտեմարանների դասավանդման պարբերաբար փորձարկում՝ դասախոսի հետ:
Էլեկտրոնային յուրաքանչյուր շտեմարանի դասավանդման տեխնիկական ապահովվածության միջավայրի պարբերաբար վերահսկողություն:
Սերվերի կայուն աշխատանքի վրա ամենօրյա վերահսկողություն:
Պահանջվող ձևաչափով էլեկտրոնային մոդուլների ֆորմատավորում և ստանդարտացում:
Ծրագրով նախատեսված քննարկումներին մասնակցություն և աջակցություն Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրների լուծմանը:
Մեթոդական աջակցություն էլեկտրոնային շտեմարանների հեղինակներին

Դասախոսների համար վերապատրաստումների անցկացում՝ էլեկտրոնային շտեմարանների արդյունավետ կառուցվածքի ձևավորման, հեռավար ուսուցման հարթակից օգտվելու, տեխնիկական պայմանների, նյութերի տեղադրման և կիրարկման վերաբերյալ:
Էլեկտրոնային դասավանդման մեթոդաբանության առանձնահատկությունների մեկնաբանում, հեռավար ուսուցման հարթակի տեխնիկական և ծրագրային վերազինման, ընթացիկ սպասարկման ուղղությամբ խորհրդատվության տրամադրում:
Խորհրդատվություն MOODLE ծրագրում աջակցող հարթակների (էլեկտրոնային դեկանատ, էլեկտրոնային գրադարան, գնահատման համակարգ) կցագրման ոլորտում:
Հեռավար ուսուցման հարթակի կիրարկման, անվտանգության ապահովման, տվյալների արխիվացման և պահպանման ուղղությամբ խորհրդատվության տրամադրում:
Անհատ խորհրդատուի ընտրության պահանջվող որակավորման պահանջներն են՝

Ընդհանուր որակավորում (առավելագույնը 25 միավոր)՝՝

ՏՀՏ կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն
Microsoft Office փաթեթի իմացություն (Word, PowerPoint),
Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացություն:
Ընդհանուր աշխատանքային փորձ (առավելագույնը 30 միավոր)՝

ՏՀՏ և հարակից ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքնային փորձ
Թիմային աշխատանքի, արդյունավետ հաղորդակցման կարողություն /փորձառություն:
Աշխատանքային փորձի համապատասխանությունը տվյալ ոլորտին (առավելագույնը 45 միավոր)՝

Հեռավար դասավանդման ուսումնական գործընթացի և MOODLE հարթակից օգտվելու, դրանում փոփոխություններ կատարելու և օպտիմիզացնելու կարողությունների անհրաժեշտ իմացություն:
Աշխատանքների իրականացման ժամանակահատվածը սահմանվում է մեկնարկից հետո 8 ամիս տևողությամբ:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ պետք է ներկայացնեն

գրավոր դիմում (դիմումի ձևը կցվում է)
ինքնակենսագրական տվյալներ (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
աշխատանքների իրականացման համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները:
Հետաքրքրված անձինք նշված փաստաթղթերը կարող են ներկայացնել «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ (ՀՀ, ք.Երևան, Ալ. Մանուկյան 15ա, հեռ. 093501411) կամ ներկայացնել hyusisayin@gmail.com էլ. հասցեով մինչև 2018թ.մարտի 13-ը: 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...