Հայտարարություններ
Տեղեկատվություն Ազգային կրթակարգի նախագծի վերաբերյալ
30.09.2016
«Կրթական ծրագրերի կենտրոնի» <<Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով>> ենթաբաղադրիչի կողմից ներկայացված Ազգային կրթակարգի նախագիծը, որը մշակվել է հանրակրթության պետական կրթակարգի և չափորոշչի վերանայման արդյունքում, դրված է հանրային քննարկման www.cfep.am կայքի «Ռեսուրսներ» բաժնում :Խնդրում ենք մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը ներկայացնել Ազգային կրթակարգի նախագծի բարելավմանն ուղղված Ձեր դիտարկումները և առաջարկները www.cfep.am կայքի «Հետադարձ կապ» բաժնում: Նշենք, որ այս փաստաթղթի հիման վրա պետք է լրամշակվեն 9 ուսումնական բնագավառների բոլոր առարկայական չափորոշիչները և ծրագրերը, որոնք նախատեսվում է ներկայացնել մեկ փաստաթղթի՝ առարկայական համալիր ծրագրի տեսքով:
Նորություններ
25.03.2026
Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...
24.03.2026
Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները
‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ...
23.03.2026
ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում
Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...