Հայտարարություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը 1.2 ենթաբաղադրիչի ղեկավար:

29.07.2016

 Պաշտոնի անվանում`

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը 1.2 ենթաբաղադրիչի ղեկավար:

 

Պաշտոնավարման ժամկետ                Երկարաժամկետ

 

Հիմնական աշխատանքային պարտականությունների նկարագրություն`

1.       Կազմակերպել, վերահսկել և ղեկավարել Ենթաբաղադրիչի գործողությունների իրականացումը, համակարգել ենթաբաղադրիչի շրջանակներում վերանորոգման աշխատանքները;

2.       Տեխնիկական աջակցություն ցուցաբերել ավագ դպրոցների տնօրեններին ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրների շուրջ;

3.       Մշակել տեխնիակական առաջադրանքներ ենթաբաղադրիչի շրջանակներում տեխնիկական աջակցություն ցույց տվող խորհրդատուների համար;

4.       Մասնակցել խորհրդատուների ընտրության գործընթացին, աջակցել խորհրդատուների աշխատանքին՝ համագործակցելով բոլոր փորձագետների հետ;

5.       Մշակել տարեկան աշխատանքային պլանը, ենթաբաղադրիչի ժամանակացույցերը;

6.       ԿԾԿ ԾԻԳ-ի ֆինանսական բաժնի հետ մեկտեղ պատրաստել ենթաբաղադրիչի տարեկան բյուջեն;

7.       Ապահովել կատարված աշխատանքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունների ժամանակին պատրաստումը և հանձնումը;

8.       Կազմակերպել, մասնակցել ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվող սեմինարներին, աշխատաժողովներին;

9.       Մասնակցել ենթաբաղադրիչի շրջանակներում պայմանագրերի պատրաստմանը, ինչպես նաև դրանց իրականացմանը և արդյունքների գնահատմանը;

10.     Ստուգել խորհրդատուների կողմից պատրաստված բոլոր հաշվետվությունները, ըստ անհրաժեշտության պատրաստել մեկնաբանություններ և առաջարկություններ դրանց բարելավման ուղղությամբ;

11.      Կազմակերպել ենթաբաղադրիչի գործողությունների մշտադիտարկումը և գնահատումը, ինչպես նաև լրատվական միջոցների օգնությամբ իրականացնել կատարված աշխատանքների վերաբերյալ հանրային իրազեկումը;

12.      Ղեկավարել ենթաբաղադրիչի գործողությունների խթանման և լուսաբանման աշխատանքները;

13.      Համակարգել ենթաբաղադրիչի շրջանակներում ծրագրի սոցիալական կողմին առնչվող խնդիրները և գործողությունները կապված սոցիալական ընդգրկման, հանրային իրազեկման, համագործակցությունը շահառուների հետ և այլն:

14.      Աշխատանք տանել ենթաբաղադրիչի շրջանակներում հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու համար:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

 

1.       Բարձրագույն կրթություն/մագիստրոսի աստիճան բնագիտական գիտությունների կամ հասարակագիտական, հանրային կառավարման կամ այլ համապատասխան ոլորտում,

2.       7 տարվա աշխատանքային փորձ որից 5 տարին կառավարման ոլորտում,

3.       ՀՀ և այլ երկրների կրթական համակարգի և բարեփոխումների ընթացակարգերի գերազանց իմացություն,

4.       կառավարչական/վարչական բավարար հմտություններ համապատասխան ոլորտում,

5.       ծրագրերի մշակման պլանավորման, բյուջետավորման և հետազոտության փորձ,

6.       Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում փորձը ցանկալի է,

7.       մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու ունակություն,

8.       հայերեն և անգլերեն լեզուներով գրելու լավ ունակություն,

9.       հաղորդակցման և թիմային աշխատանքի ունակություն

10.     համակարգչի օգտագործման և գրասենյակային ծրագրերի հետ աշխատելու փորձ (MS Offce, Internet Tools և այլն), աղյուսակների և տվյալների բազայի հետ աշխատելու հմտություն:

 

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

1) գրավոր դիմում` կցվում է,

2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,

3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները

4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատաս¬խան տեղեկանք.

5) մեկ լուսանկար`  3x4 սմ չափսի.

6) անձնագրի պատճենը.

7) 2 բնութագիր (երաշխավորագիր).

8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:

Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման  պահանջներին համա¬պա¬տասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները:

 

Մրցույթը կանցկացվի 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը  11:00-ին,  ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկում:

Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի շենքում` ք. Երևան, Ս. Վրացյան 73, 2-րդ հարկ, ընդունարան` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 11.00-ից մինչև 13.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2016 թվականի սեպտեմբերի 5-ը:

Դիմումի Ձևը տեղադրված է ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կայքում /www.cfep.am/:

 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկ` 57 56 90 (29) հեռախոսահամարով:

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...