Հայտարարություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի իրավաբանի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն

29.07.2016

 Պաշտոնի անվանում`

ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի իրավաբանի

Պաշտոնավարման ժամկետ                Երկարաժամկետ

Աշխատանքի նկարագրություն`

1.        Տրամադրել խորհրդատվություն տնօրենին և աշխատակիցներին իրավական հարցերում,

2.       Պատրաստել անհրաժեշտ օրենսդրական փաստաթղթեր (կանոնադրությունների նախագծեր, կարգեր, հրամաններ, հաշվետվություններ, նամակներ, նախագծել օրենքներում և կառավարության  որոշումներում փոփոխություններ

3.       Իրազեկ  լինել և հետևել ՀՀ օրենքների փոփոխություններին

4.       Օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում գնահատել և խորհուրդ տալ, թե ինչպիսին կլինի դրանց ազդեցությունը գործատուի գործունեության վրա

5.       Վերլուծել ՀՀ օրենսդրական ակտերը  և պատրաստել  հաշվետվություններ  իրավական փաստաթղթերի համապատասխան

6.       Պատրաստել բոլոր պայմանագրերը (ներառյալ աշխատանքային պայմանագրերը)` կապված գործատուի գործունեության հետ և ապահովել դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:

7.       Շարունակական ուսումնասիրել տեղական և միջազգային օրենսդրության մեջ տեղի ունեցող փոփոխությունները՝ կապված ծրագրի և գործատուի գործունեության հետ

8.       Ներկայացնել գործատուի բոլոր ատյանների դատարաններում

9.       Բանակցություններ վարել գործատուի անունից և  ներկայացնել վերջինիս

10.      Պատրաստել պայմանագրեր ծրագրի իրականացման նպատակով

11.      Տրամադրել խորհրդատվություն իրավական հարցերի շուրջ և մրցութային գործընթացի ընթացքում այլ կողմերի հետ ծագած վեճերի լուծման հետ կապված որոշումներ կայացնել

12.      Մասնակցել մրցութային փաստաթղթերի պատրաստման գործընթացին, մասնավորապես կազմել պայմանագրի ընդհանուր և հատուկ պայմանները

13.      Աջակցել ընտրության հաշվետվությունների, արձանագրությունների և այլ իրավական փաստաթղթերի պատրաստմանը` համաձայն ընտրության ընթացակարգերին, ՀՀ կառավարության 1356-Ն որոշման

14.      Պատրաստել արձանագրություններ և այլ փաստաթղթեր աշխատակազմի ընտրության ընթացակարգերի հետ կապված` համաձայն աշխատակազմի ընտրության հաստատված կարգի

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1.        Իրավաբանի բարձրագույն կրթություն,

2.       Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից 3-ը` համապատասխան ոլորտում, իսկ 2-ը՝ կառավարման ոլորտում

3.       Համաշխարհային բանկի իրավական փաստաթղթերի, միջազգային և Հայաստանի Հանրապետության օրենսդրության լավ իմացություն,

4.       Միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձը ցանկալի է,

5.       Հայերենի և անգլերենի`  գերազանց, ռուսերենի բավարար իմացություն,

6.       Համակարգչային հմտություններ, մասնավորապես` MS Office,  Ինտերնետով աշխատելու կարողություն,

7.       Մեծ ծանրաբեռնվածությամբ  աշխատելու ունակություն, մանրակրկիտ աշխատանքի հմտություններ։

8.       Բանակցություններ վարելու ունակություն:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում` կցվում է,

2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,

3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները

4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.

5) մեկ լուսանկար`  3x4 սմ չափսի.

6) անձնագրի պատճենը.

7) 2 բնութագիր (երաշխավորագիր).

8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:

Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման  պահանջներին համապատասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները: 

Մրցույթը կանցկացվի 2016 թ. հոկտեմբերի 3-ին, ժամը  11:00-ին,  ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոնե ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկում:Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի շենքում` ք. Երևան, Ս. Վրացյան 73, 2-րդ հարկ, ընդունարան` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 11.00-ից մինչև 13.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը։Դիմումների ընդունման վերջնաժամկետն է`  2016 թվականի սեպտեմբերի 5-ը:Դիմումի Ձևը տեղադրված է ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կայքում /www.cfep.am/:Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել «Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկ ` 575690(29) հեռախոսահամարով:

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...