News

ՆՄՀ -ի ուշադրության կենտրոնում գինեգործական կրթությունն է

12.07.2016


Հուլիսի 11-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վաչագան Մելքոնյանի ուղեկցությամբ այցելեցին Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի  ուսումնափորձնական տնտեսություն: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ներկաները ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող <<Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազայի>> ստեղծման ընթացիկ աշխատանքներին: <<Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում>> (ԳԿԳԲԶ) դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին, երբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ՆՄՀ դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի: Նշենք, որ ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է, թե գինեգործության ամբողջական արդյունավետ կրթական համակարգի ստեղծում՝ հիմնված նորագույն կրթական և նյութատեխնիկական բազայի վրա, թե գիտափորձերի համար նախատեսված ժամանակակից գիտաարտադրական տեխնիկայով հագեցած օրինակելի տնտեսության գործարկում: ԳԿԳԲԶ-ի ստեղծումը կնպաստի ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիակացմանը, գինու արտադրությունում նոր տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը: ԳԿԳԲԶ-ի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված 4 փուլերի համաձայն: Առաջին փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ամրագրվեց, որ ավարտվել են խաղողի այգիների հիմնումը 8 հա. հողատարածքում, կատարվել են սելեկցիոն նոր տեսակների ավելացում, ընթացքում են շենքային պայմանների ու արտադրական տարածքների բարեկարգման աշխատանքները :Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ մշակվում է անհրաժեշտ կրթական բովանդակություն գինեգործական կրթությունը նորովի կազմակերպելու համար: Գինեգործության մասնագիտացված լսարանի ստեղծումը կնպաստի նոր գիտելիքների ու հմտությունների ձեռք բերմանը խաղողի տարբեր տեսակների մշակման, աճեցման, արտադրության, շշալցման, պահպանման, մատակարարման վերաբերյալ: Նա շեշտեց, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը ագրարային կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գործնական հմտություններ, որոնք կարևոր պայմաններ են թե որակյալ, ժամանակակից կրթություն ապահովելու տեսանկյունից, թե հետագայում աշխատաշուկայում պատշաճ տեղ զբաղեցնելու համար : «Այս գիտաուսումնաարտադրական բազան պրակտիկ հմտություններ ձեռքբերելու հնարավորությունից բացի, նաև խթանելու է ագրարային համալսարանի արտադրական գործունեությունը՚,- ավելացրեց նա: Հիշեցնենք, որ (ՆՄՀ) շրջանակներում 2013թ.- ին «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի և ՀԱԱՀ հիմնադրամի միջև դրամաշնորհային պայմանագրով ստեղծվել է <<Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնը>> (ԱՀՈԻԱԿ) և ձեռք է բերվել 36 միավոր գյուղատնտեսական տեխնիկա:

Updates

19.03.2026 Signing of Grant Agreements for the Establishment of Pre-Schools Within the frameworks of the "Education Improvement Project Additional Financing" (EIP AF) loan project the provision of grants for the establishment of preschool institutions is ongoing. The project aims to increase the involvement of children in pre-school education institutions, to prepare children for entering the primary school thus ensuring the smooth transition. On March 19 meetings with the directors of educational institutions of RA Vayots Dzor region were held at the... 16.03.2026 Signing of Grant Agreements for the Establishment of Pre-Schools Within the frameworks of the "Education Improvement Project Additional Financing" (EIP AF) loan project the provision of grants for the establishment of preschool institutions is ongoing. The project aims to increase the involvement of children in pre-school education institutions, to prepare children for entering the primary school thus ensuring the smooth transition. On March 16 and 25 meetings with the directors of educational institutions of RA Shirak region were held at... 30.12.2025 Happy New Year and Merry Christmas. Dear Colleagues, We warmly congratulate you on the occasion of the New Year and Christmas. The past year has been significant for the development of the education system. Thanks to our dedicated efforts, modern laboratories and centers of excellence have been established in higher education institutions, preschools have been founded both in the regions and in the capital, innovative laboratory environments have been introduced in schools, and major renovation projects of high schools...