Լուսանկարներ
Նորություններ
01.04.2025
Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները
Մարտի 31-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատուներ Սոնյա Մսրյանը, Լուսինե Գրիգորյանը և ՀԲ երևանյան գրասենյակի ճարտարապետ–խորհրդատու Ալեքսանդր Թովմասյանը: Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային...
25.03.2025
Ժաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով:
Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն...
24.03.2025
Աշխատանքային այց ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում
‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի շրջանակում ընթանում են թվով 3 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները և մեկ դպրոցի վերակառուցումը: Մարտի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջայց են իրականացրել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում, որը հմնանորոգվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ...