Նորություններ

Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են շինարարական աշխատանքները

12.06.2023

‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հունիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Արմավիրի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ մարզերի համայնքներում իրականացվող նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկումն էր: Հիշեցնենք, որ նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մարտից մեկնարկել են շինարարական աշխատանքները: Աշխատանքային այցերի շրջանակներում կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը արձանագրեց, որ նախակրթարանների հիմնման համար ընտրված տարածքներում իրականացվել են նախահաշվով նախատեսված  աշխատանքները: Դռները և պատուհանները տեղադրված են, կատարվել են էլեկտրամոնտաժային և սանհանգույցների խողովակների մոնտաժման աշխատանքներ: Կառուցվել է հատակի ցեմենտ-ավազե նախաշերտը, ընթանում են սալիկապատման աշխատանքները: Խոսելով վերոնշյալ մարզերում նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված հաստատություններում իրականացրած շրջայցերի մասին՝ Վռամ Բոյաջյանը փաստեց, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան: Նշենք նաև, որ վերոնշյալ կրթական հաստատություններում կմեկնարկեն կահույքի, գրենական պիտույքների ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերման աշխատանքները: Նախատեսվում է, որ նոր նախակրթարանները կսկսեն գործել առաջիկա ուսումնական տարվանից՝ ապահովելով այդ համայնքների 4-6 տարեկան երեխաների համար առավել նպաստավոր պայմաններ՝ գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներով լի անկյուններ: Նշենք, որ միկրոծրագրերի իրականացումը պարբերական բնույթ է կրում և հավելենք՝ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում այս պահին ընթանում են նախակրթարանների ստեղծման 29 միկրոծրագրեր:  

Նորություններ

01.09.2026 Շնորհավո՛ ր Գիտելիքի և դպրության օր   Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ ԿԳՄՍՆ կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ մաղթելով նոր ուսումնական տարվա արդյունավետ, ստեղծագործ և հաջողություններով լի մեկնարկ։ Սեպտեմբերի 1-ը կրթության կարևորությունն արժևորելու, նոր նպատակներ սահմանելու և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը վերահաստատելու խորհրդանշական օրն է։ Կրթության զարգացումը մեր երկրի կայուն և երկարաժամկետ առաջընթացի... 28.08.2026 Տավուշի մարզում շարունակվում են ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումները ԲՏՃՄ առարկաների դասավանդման որակի բարելավման և ուսումնական գործընթացում ժամանակակից լաբորատոր հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման նպատակով վերապատրաստումները շարունակվում են նաև ՀՀ Տավուշի մարզում։ Վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է մարզի հանրակրթական դպրոցներում՝ ուսուցիչներին հնարավորություն տալով գործնական միջավայրում ծանոթանալ լաբորատոր սարքավորումներին և դրանց կիրառման առանձնահատկություններին։ Օգոստոսի 17-24-ը վերապատրաստումներ են իրականացվել Իջևանի թիվ 5 և... 26.08.2026 ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացման և ուսումնառության արդյունավետության բարձրացմանն ուղղված վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է Երևանում։ Օգոստոսի 24-ին վերապատրաստումները մեկնարկել են Երևանի, թիվ 51, թիվ 93 և թիվ 6 հիմնական դպրոցներում։ Դասընթացների ընթացքում ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվում խորացնելու մասնագիտական գիտելիքները և զարգացնելու գործնական հմտությունները՝ դրանք հետագայում ուսումնական գործընթացում առավել արդյունավետ կիրառելու նպատակով։ Վերապատրաստման կարևոր բաղադրիչներից է գործնական աշխատանքների կազմակերպումը։ Մասնակիցներն ընդգծում են, որ դասընթացի ընթացքում ձեռք են բերել նոր գիտելիքներ և գործնական...