Նորություններ

ՀՀ Տավուշի մարզի թվով 80 դպրոցներին տրամադրվել են լաբորատոր սարքավորումներ, լաբորատոր գույք և համակարգչային սարքավորումներ

20.02.2023

Տավուշի մարզում բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) կրթության կրթական միջավայրի բարելավման նպատակով մարզի թվով 80 դպրոցներին ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ՏՀՏ առարկաներից տրամադրվել են անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներ, պարագաներ, նյութեր և լաբորատոր գույք, ինչպես նաև համակարգչային սարքավորումներ։ Նշված լաբորատորիաների ստեղծումը հնարավորություն է տվել մարզում ԲՏՃՄ առարկաների արդյունավետ և համալիր դասավանդման տեսանկյունից տեսությունը զուգակցել գործնական հմտությունները զարգացնող և փորձը ապահովող անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և նյութերով: Նշված սարքավորումները, նյութերը և գույքը կիրառվելու են նաև նոր մշակված առարկայական չափորոշիչների փորձարկման և ներդրման նպատակով: Վերոնշյալ սարքավորումները, նյութերը և գույքը կիրառվում են ամենօրյա դասապրոցեսում: Վերոնշյալ լաբորատորիաները ստեղծվել են «Հայաստանում ԵՄ-ն հանուն նորարարության. բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԲՏՃՄ) ոլորտներում կրթության բարելավում» դրամաշնորհային փորձնական ծրագրի շրջանակում , որը միտված էր նոր ստեղծված «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ի (ԿԶՆԱԿ) կարողությունների հզորացմանը, ինչպես նաև Տավուշի մարզում ԲՏՃՄ առարկաների կրթական միջավայրի բարելավմանը՝ մարզի դպրոցներին համապատասխան լաբորատոր սարքավորումներով, գույքով և նյութերով, համակարգչային տեխնիկայով ապահովելու միջոցով, նպաստելով այս ուղղությամբ կրթության որակի և բովանդակության արդիականացմանն ու կատարելագործմանը: Ստեղծված լաբորատորիաների մասին պատմող տեսանյութը ստորև` https://www.facebook.com/lurer1tv/videos/1284942955394501 

Նորություններ

26.09.2023 Հանրային քննարկում՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Սեպտեմբերի 26-ին «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգման ենթակա ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում կազմակերպվել էր վերոնշյալ դպրոցի վերակառուցման նախագծով նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկում: Հանրային քննարկմանը ներկա էին վերոնշյալ դպրոցի տնօրենը, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները, ուսուցիչները,... 25.09.2023 Տեղի է ունեցել հանրային քննարկում ՝ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի վերակառուցման նախագծի վերաբերյալ Սեպտեմբերի 25-ին, Արտաշատի համայնքապետարանում տեղի ունեցավ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերակառուցվող ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցի վերակառուցման նախագծով, նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկում: Քննարկմանը մասնակցում էին Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի «Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ» Կ. Պողոսյանը, Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցի... 22.09.2023 Հանրային քննարկում՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի նախագծի վերաբերյալ Սեպտեմբերի 22-ին Աշտարակի համայնքապետարանի շենքում տեղի ունեցավ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգման ենթակա ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի վերակառուցման նախագծով նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկում: Հանրային քննարկմանը ներկա էին Ն.Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոցի տնօրեն Մ. Սուքիասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի...