Նորություններ

Կրթական ծրագրերի կենտրոնի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

01.09.2021

Սիրելի՜ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը սրտանց շնորհավորում է նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է մեզ համար, քանի որ իրականացրել ենք լայնածավալ բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով կրթական համակարգում ապահովել ժամանակակից միջազգային կրթական չափանիշներին համապատասխան միջավայր և որակ: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և մեր կրթական ծրագրերի աջակցությամբ մայրաքաղաքի և մարզերի թվով 137 կրթական հաստատություններում գործում են նախակրթարաններ , թվով 12 բուհեր այս տարի իրենց ուսումնական գործընթացը կմեկնարկեն նորարարական լաբորատորիաներով, ժամանակակից ենթակառուցվածքներով ու գերազանցության կենտրոններով:
ՀՀ բոլոր 107 ավագ դպրոցներն այս տարի ուսումնական գործընթացը կմեկնարկեն նոր և ժամանակակից լաբորատորիաներով, բազում աշակերտներ կսովորեն թվով 13 հիմնանորգված ավագ դպրոցներում :
‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, կրթության ոլորտի ներկայացուցիչներին մաղթում է հաջողություն, արդյունավետ աշխատանք. ցանկանում, որ ուսումնական տարին նրանք սկսեն աշխատանքային նոր լիցքով ու եռանդով:
Լավագույն ցանկութուններով` ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ

 

Նորություններ

18.11.2021 Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում ամփոփվում է հիմնանորոգումը Նոյեմբերի 16-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ... 16.11.2021 ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում բացվել է նոր գիտաուսումնական կենտրոն ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում տեղի է ունեցել դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի բացումը:Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը,ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի... 11.11.2021 Մշտադիտարկում Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում Նոյեմբերի 11-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան ՀՀ Գեղարքունիքի մարզի Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ընթացքում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ...