Այց Վայոց Ձոր
«Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում «Նախադպրոցականկրթության համակարգի զարգացման նոր ու արդյունավետ մոտեցումների ներդրմանը նպաստող միկրոծրագրի» խթանման աշխատանքների նպատակով փետրվարի 22-ին Վայոց Ձորի մարզ այցելեց «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակից Արթուր Ավագյանը:
Հայտարարվեց նախադպրոցական ծրագրերի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Վայոց Ձորի մարզի բոլոր հանրակրթական և նախադպրոցական հաստատությունները, ինչպես նաև տվյալ համայնքում գործող կրթամշակութային, սպորտային կամ առողջապահական այլ հիմնարկներ, որոնք կներկայացնեն համապատասխան միկրոծրագրեր: