Միջազգային ուսանողական ամառային դպրոց

Համաձայն 2009թ. ապրիլին Լյուվենում և Լյովեն-Լա-Նյուվում Բոլոնիայի անդամ երկրների հանդիպումների ժամանակ կայացված որոշումների, 2010թ. հունվարից Բոլոնյան գործընթացը համանախագահում են Եվրամիության անդամ նախագահող երկիր և մեկ ոչ անդամ երկիր: Համաձայն այդ որոշման, Հայաստանը Լեհաստանի հետ միասին համանախագահելու է Բոլոնյան գործընթացը 2011 թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Մանրամասն

Բարձրագույն կրթության ֆինանսավորման հարցերին նվիրված միջազգային համաժողով

Բոլոնյան գործընթացում Հայաստանի Հանրապետության համանախագահության շրջանակներում 2011 թվականի սեպտեմբերի 8-9-ը նախատեսվում է անցկացնել միջազգային համաժողով` նվիրված բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին: Համաժողովի ընթացքում կստեղծվի քննարկումների հարթակ` փոխանակելու տեսակետներ բարձրագույն կրթության ֆինանսավորման տարբեր մեխանիզմների և կրթության որակի, հավասարության ու արդյունավետության վրա դրանց ունեցած ազդեցության շուրջ:  

Մանրամասն

Ուսուցիչների մասնագիտական զարգացման հարցերի վերաբերյալ ներածական սեմինար

Ս.թ. մարտի 28-29-ին Աղվերանում կանցկացվի "Կրթական ծրագրերի կենտրոն" ԾԻԳ-ի կողմից կազմակերպված ներածական սեմինար` նվիրված ուսուցիչների մասնագիտական զարգացման տարաբնույթ հարցերին: Սեմինարին մասնակցելու են նաև այս ոլորտի հեղինակավոր ընկերություններից մեկի`ABU Consulting գերմանական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները: Սեմինարի նյութերը առաջիկայում կտեղադրվեն կայքում:

Մանրամասն

Հանդիպում Սյունիքի մարզում

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Ծրագրերի իրականացման գրասենյակ

Մանրամասն

Կրթության ֆինանսավորման խնդիրներին նվիրված սեմինար

Ս.թ. փետրվարի 4-6-ը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպում են բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին նվիրված սեմինար:

 

Մանրամասն