«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի շրջանակում փետրվարի 4-6-ը Աղվերանում անցկացվեց սեմինար` «Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումները» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ ֆինանսների, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարությունների պետական պաշտոնյաներ, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ռեկ