Ավարտվեց դասախոսական կազմի վերապատրաստումը

Մայրաքաղաքի "Անի" հյուրատանը 2011 թվականի հունիսի 20-ից 24-ը կազմակերպված ամփոփիչ սեմինարով ավարտվեց հանրակրթական դպրոցների տնօրենների վերապատրաստումներ իրականացնող դասախոսական կազմի պատրաստումը:

Աշխատանքներն իրականացվեցին "Կրթության որակ և համապատասխանություն" վարկային երկրորդ ծրագրի 1.2 բաղադրիչով նախատեսված գործողությունների համաձայն` "Միջազգային կրթական գործընկերներ" բրիտանական կազմակերպության կողմից: Դասախոսական կազմի ուսուցման աշխատանքները սկսվել էին 2010 թվականի նոյեմբերից: Դասախոսական կազմի պատրաստումն իրականացվեց միջազգային և տեղական փորձագետների կողմից մշակված նյութերով: Առաջին անգամ ստեղծվեցին դպրոցների տնօրենների վերապատրաստման էլեկտրոնային ձեռնարկներ` չորս մոդուլներ` "Առաջնորդություն", "Դպրոցի կառավարում", "Հանրակրթության վերաբերյալ օրենսդրություն", "Ավագ դպրոցի կառավարման առանձնահատկությունները" և հատուկ յաք, որից կարող են օգտվել դասախոսներնն ու տնօրենները:

Այսպիսով, պատրաստվել է 25 հոգանոց որակյալ դասախոսական կազմ, որն ի վիճակի է իրականացնել այս և հաջորդ տարիներին դպրոցների խորհուրդների կողմից ընտրված տնօրենների վերապատրաստումները, ինչը մեծ օժանդակություն կլինի վերջիններիս` իրենց հետագա աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու, "Հանրակրթության մասին" օրենքի պահանջների կատարումն ու ուսման բարձր որակն ապահովելու համար:

Վերադառնալ