Ավագ դպրոցների գրադարանավարների վերապատրաստումներ
"Կրթության որակ և համապատասխանություն" վարկային ծրագրի շրջանակներում, 2008-2010 թվականներին վերակազմավորված ավագ դպրոցներում ստեղծվել են ժամանակակից ռեսուրս կենտրոններ` գրադարաններ: Դրանք համալրվել են համակարգչային սարքավորումներով, կահույքով: Նախատեսվում է ավագ դպրոցներին տրամադրել հատուկ մշակված գրադարանային համակարգչային ծրագիր, որն ըստ էության լինելու է գրադարանավարի համար նոր գործառույթ, օգտագործման համար նոր գործիք և հիմնարար փոխելու է գրադարանի դերը և սովորողների, և դպրոցի ընդհանուր գործունեության մեջ:
Ժամանակակից դպրոցական գրադարանների դերը և նշանակությունը կարևորելու, գրադարանավարներին համապատասխան գիտելիքներ, հետազոտական հմտություններ տալու նպատակով ս.թ. հունիսի 6-24-ը, <<IEP>> կազմակերպության հետ համատեղ, իրականացվել են 2008-2011թթ. ընթացքում վերակազմավորված ավագ դպրոցների գրադարանավարների վերապատրաստումները:
Վերապատրաստումներն իրականացվել են համակարգչային web կայքի միջոցով` համագործակցային եղանակով, որը բավական արդյունավետ է 5-օրյա վերապատրաստումների ժամանակ: Վերապատրաստումների բոլոր նյութերը տեղադրված են http://www.school-libraries.com կայքում: Վերապատրաստող դասախոսները կայքին ունեն անմիջական մուտք` համակարգողի կարգավիճակով, իսկ ավագ դպրոցի գրադարանավարները` օգտագործողի կարգավիճակով: Վերապատրաստումների ընթացքում իրականացվել է վերապատրաստվողների սկզբնական և վերջնական գնահատում, որի վերլուծությունը ցույց է տվել վերապատրաստումների բարձր արդյունավետությունը: Վերապատրաստումները տեղի են ունեցել "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրի Մեդիա կենտրոնում: Լրացուցիչ մանրամասներ կարող եք ստանալ http://www.mskh.am կայքից: