Տեխնիկական վերահսկողների մրցույթ
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը իրականացնում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է հանրակրթական դպրոցներին և կրթական այլ հաստատություններին տրամադրել համակարգչային սարքավորումներով։ Կրթական հաստատություններին տրամադրվող համակարգչային սարքավորումների տեղադրման և փորձարկման գործընթացը վերահսկելու, ինչպես նաև նվազագույն տեխնիկական պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով պահանջվում են համակարգչային սարքավորումների և համակարգչային ծրագրերի հարցերում մասնագիտացած և աշխատանքային փորձ ունեցող տեխնիկական վերահսկողներ (կարճաժամկետ պայմանագրային հիմունքներով աշխատելու համար)։
Տեխնիկական վերահսկողների աշխատանքային պարտականությունները ներառում են այցելություններ կրթական հաստատություններ մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ, ամեն հաստատությանը առաքվող համակարգչային սարքավորումների քանակների և տեխնիկական հատկորոշիչների ստուգում, ինչպես նաև տեղադրված համակարգչային սարքավորումների, ծրագրային փաթեթների և տեղական համակարգչային ցանցի հանձնման-ընդունման գործընթացի վերահսկում։
Պահանջվող որակավորումը.
• Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառում կրթության վկայական (դիպլոմ, սերտիֆիկատ, այլ),
• առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ համակարգչային սարքավորումների, ցանցային ադմինիստրացիայի և համակարգչային ծրագրերի ոլորտում (PC, UNIX, Linux, Open Office)։
Ընտրությունը կկատարվի` հիմնվելով թեկնածուի որակավորման վրա։ Ընտրությանը մասնակցել ցանկացողները կարող են անձնական թերթիկները (CV) ուղարկել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ cfep@arminco.com էլեկտրոնային հասցեով կամ առձեռն բերել Ս. Վրացյան 73 հասցեով մինչև սույն թվականի հուլիսի 29-ը ներառյալ։ Հնարավոր հարցերի և պարզաբանումների համար զանգահարել 575667 հեռախոսահամարով։