Աջակցություն ավագ դպրոցի բարեփոխումներին
1. Ներածություն
Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլի հիմնական խնդիրը կրթության որակի ապահովումն է: Այդ ուղղությամբ կարևոր նախաձեռնություններից մեկն է անցումը եռամյա ավագ դպրոցին: Նոր ավագ դպրոցի կազմակերպական ձևերի ու սկզբունքների ներդրումը կխթանի ավագ դպրոցում կրթության որակի բարելավմանը:
Ներկայումս ավագ դպրոցում առկա են մի շարք հիմնախնդիրներ: Դրանք են.
- Գործող օրինակելի ուսումնական պլանը նախատեսված է ընդհանուր և հոսքային ուսուցման համար, սակայն ուսումնական հաստատություններում գործում է հիմնականում ընդհանուր հոսքը£ Մասնագիտական կրթության նախաշեմին սովորողները դպրոցում անհրաժեշտ և բավարար ժամանակ չեն հատկացնում իրենց ընտրած առարկաների ուսումնասիրման համար: Ծնողների գերակշիռ մասը, չվստահելով իրենց երեխաների դպրոցում ստացած գիտելիքներին և ակնկալելով բարձր գնահատականներ, դիմում են կրկնուսույցներին բուհական ընդունելության նախապատրաստման ժամանակաշրջանում£ Մի շարք առարկայական բնագավառներում կրկնուսույցներով ծանրաբեռնված ուսուցման հետևանքով, սովորողները պատշաճ ուշադրություն չեն դարձնում ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներին, ինչպես նաև հաճախակի բացակայում են դասերից:
- Ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչների մասնագիտական որակավորումը բավարար չէ£ Միջնակարգ դպրոցներում միջին և ավագ դասարանների ուսուցիչները հիմնականում նույն անձինք են, իսկ հիմնական և ավագ դպրոցներում դասավանդող ուսուցիչների որակավորմանը ներկայացվող պահանջները նույնն են£
- Ցածր է ավագ դպրոցների նյութատեխնիկական հագեցվածությունը, դպրոցների մեծ մասում չկան ժամանակակից ռեսուրս կենտրոններ, լաբորատորիաներ և հագեցված գրադարաններ:
- Ավագ դպրոցում ստացած կրթությունը չի բավարարում աշխատաշուկայի պահանջներին£
Թվարկված հիմնախնդիրներից կարելի է եզրակացնել, որ ավագ դպրոցը չի ծառայում իր հիմնական նպատակին. Այն էª սովորողների մոտ ձևավորել մասնագիտական կողմնորոշում: Ավագ դպրոցները այսօր հիմնականում չեն իրականացնում տնտեսագիտական, իրավագիտական, արվեստի, ռազմագիտական, մարզական և այլ հոսքերի ուսուցում£ Իր նպատակներով և ուսումնական ծրագրերով ավագ դպրոցը քիչ է տարբերվում միջնակարգ դպրոցից:
Ուստի, առավել արդյունավետ է ստեղծել առանձին գործող ավագ դպրոցների ցանց, որը հնարավոր կլինի ապահովել համապատասխան ֆինանսավորմամբ, մանկավարժական կադրերով, նյութատեխնիկական բազայով և որտեղ կառաջարկվի կրթական ծրագրերի բազմազանություն:
2008 թվականին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՙԱվագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը՚ և ՙՓորձնական փուլի ծրագիրը՚: Փորձնական փուլի ծրագրում ընդգրկված էր 10 դպրոց: Փորձնական փուլի արդյունքներն, որոնք հիմնականում կապված են աշակերտակազմի հավաքագրման, ուսումնական գործընթացի կազմակերպման, հոսքային ուսուցման և կազմակերպչական այլ գործընթացների կազմակերպման հետ, ամփոփվել են 2009 թվականի առաջին եռամսյակում:
2009 թվականին հանրապետության 42 դպրոց ևս վերակազմավորվել են որպես ավագ դպրոց: 2010 թվականին ավագ դպրոցների թիվն ավելացել է ևս 38-ով: 2011 թվականին 50 դպրոց նույնպես կվերակազմավորվի որպես ավագ դպրոց: Այսպիսով, նախատեսվում է մինչև 2012 թվականը ունենալ հոսքային ուսուցում կազմակերպող առանձին գործող մոտ 140 եռամյա ավագ դպրոց: Հանրապետության մոտ 700 համայնքում գործում է համայնքի միակ միջնակարգ դպրոցը, որում ավագ դպրոցը կգործի մեկ` ընդհանուր հոսքով:
Նոր ստեղծվող ավագ դպրոցների արդյունավետության ապահովման կարևորագույն գործոնը որակյալ մանկավարժական կադրերով ապահովումն է: Դպրոցը պետք է ապահովված լինի նաև ուսումնական նյութերով և սարքավորումներով հագեցած համապատասխան լաբորատորիաներով, ունենա համակարգչային դասարան և ինտերնետային կապ, հարուստ ուսումնական, ներառյալ էլեկտրոնային, գրականություն ունեցող ռեսուրս կենտրոն:
Այս խնդիրների լուծմանն է ուղղված ՙԿրթության որակ և համապատասխանություն՚ վարկային երկրորդ ծրագրի ՙԱջակցություն ավագ դպրոցի բարեփոխումներին՚ բաղադրիչը:
2. Բաղադրիչի նպատակներն են.
- ավագ դպրոցում կրթության որակի և արդիականության բարձրացում;
- ավագ դպրոցների ցանցի կայացումը և կատարելագործումը:
3. Բաղադրիչի խնդիրներն են.
- օժանդակել հոսքային ուսուցման կազմակերպմանը` սովորողների հակումներին ու նախասիրություններին համապատասխան և նախապատրաստել մասնագիտական կրթություն ստանալուն;
- ստեղծել ավագ դպրոցի տարբեր հոսքային ուսուցման համար նախատեսված ուսումնամեթոդական համալիրներ;
- բարելավել ավագ դպրոցների նյութատեխնիկական հնարավորությունները, ստեղծել ժամանակակից գրադարաններ (ռեսուրսային կենտրոններ), համալրել անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով և գրադարանային ֆոնդով;
- բարձրացնել ավագ դպրոցի մանկավարժական կադրերի մասնագիտական որակը;
- զարգացնել ավագ դպրոցների գրադարանավարների մասնագիտական որակները:
4. Բաղադրիչի շրջանակներում իրականացվող հիմնական գործողությունները
- 2010-2011 թվականներին վերակազմավորվող ավագ դպրոցներում (յուրաքանչյուր տարի 50-ական դպրոց) կստեղծվեն գրադարանների/ռեսուրս կենտրոններ, որոնք կներառեն դպրոցների գրադարանների համար անհրաժեշտ գույք (սեղաններ, աթոռներ, գրապահարանների և այլն), համակարգչային և գրասենյակային սարքավորումներ:
- Մինչև 2011 թվականի սեպտեմբերը ավագ դպրոցների գրադարանները կհամալրվեն տպագիր և էլեկտրոնային գրականությամբ: Այդ նպատակով ԿԱԻ-ի, ԿՏԱԿ-ի ու ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից կմշակվի և ԿԳ նախարարի կողմից կհաստատվի ավագ դպրոցների համար երաշխավորված գրականության ցանկ, համաձայն որի 2011 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ը կիրականացնի երաշխավորված գրականության գնում:
- 2010 և 2011 թվականների հունիս-սեպտեմբեր ժամանակահատվածում վերակազմավորված ավագ դպրոցների ռեսուրս կենտրոնները կհամալրվեն անհրաժեշտ գույքով և համակարգչային սարքավորումներով:
- Ավագ դպրոցներում գործող նոր գրադարաններին կտրամադրվի գրադարանավարության համար նախատեսված հատուկ համակարգչային ծրագիր: Այդ նպատակով միջազգային փորձագետի աջակցությամբ կմշակվի գրադարանավարության հատուկ համակարգչային ծրագրի տեխնիկական հատկորոշիչները: Համակարգչային ծրագրի գնումը և դպրոցների գրադարանների համակարգիչներում տեղադրումը կիրականացվի 2011 թվականին:
- 2010-2012 թվականների ընթացքում հանրապետության բուհերում կիրականացվեն ավագ դպրոցի 2750 ուսուցիչների առարկայական, մեթոդական և ՏՀՏ-երի կիրառման ուղղությամբ վերապատրաստումներ: Արդեն իրականացվել է 2010 թվականին վերակազմավորված 43 ավագ դպրոցների հիմնական առարկաների մոտ 1000 ուսուցիչի վերապատրաստման դասընթացներ Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանում և Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում:
- <<IEP>> կազմակերպության հետ համատեղ ս.թ. սեպտեմբերի 20-ից սկսվել են ավագ դպրոցների գրադարանավարների վերապատրաստմանն ուղղված նախնական աշխատանքները: Ընտրվել են գրադարանավարներին վերապատրաստողների թեկնածուները, կազմվել է վերապատրաստման մոդուլների ընդհանուր բովանդակությանը, վերապատրաստումների ժամանակացույցը և այլն: Մինչև 2011 թվականի ավարտը ավագ դպրոցների գրադարանավարները կվերապատրաստվեն:
- 2013 թվականի հուլիսից 2014 թվականը կցուցաբերվի տեխնիկական աջակցություն ավագ դպրոցների վերակազմավորման գործընթացին, այդ թվում կիրականացվի գործընթացի մոնիտորինգ և ազդեցության գնահատում:
6. Սպասվելիք արդյունքները.
| Արդյունքը | ժամկետը |
| Մոտ 140 ավագ դպրոցների գործող ցանց` համալրված նոր լաբորատորիաներով, գույքով և սարքավորումներով | Մինչև 2012թվական |
| Մոտ 3000 ավագ դպրոցների հիմնական առարկաների վերապատրաստված ուսուցիչներ | 2010-2012թթ. |
| Ավագ դպրոցների մոտ 140 վերապատրաստված գրադարանավարներ | 2010-2012թթ. |