Միջազգային ուսանողական ամառային դպրոց
Համաձայն 2009թ. ապրիլին Լյուվենում և Լյովեն-Լա-Նյուվում Բոլոնիայի անդամ երկրների հանդիպումների ժամանակ կայացված որոշումների, 2010թ. հունվարից Բոլոնյան գործընթացը համանախագահում են Եվրամիության անդամ նախագահող երկիր և մեկ ոչ անդամ երկիր: Համաձայն այդ որոշման, Հայաստանը Լեհաստանի հետ միասին համանախագահելու է Բոլոնյան գործընթացը 2011 թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:
Այդ կապակցությամբ ՀՀ ԿԳ նախարարությունը, Բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակներում, նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, 2011թ. հուլիսի 3-10-ը նախատեսվում է կազմակերպել Միջազգային ուսանողական ամառային դպրոց, որի նպատակն է համախմբել Հայաստանի և Բոլոնիայի անդամ երկների ուսանողներին և քննարկել Բոլոնիայի գործընթացին առընչվող մի շարք կարևոր հարցեր: Մանրամասները` հաջորդիվ: