Ուսուցիչների մասնագիտական զարգացման հարցերի վերաբերյալ ներածական սեմինար Աղվերանում
2011 թվականի մարտի 28-29-ին Աղվերանում տեղի ունեցավ ուսուցիչների մասնագիտական զարգացման հարցերին նվիրված ներածական սեմինար: Սեմինարը կազմակերպվել էր Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից: Սեմինարի կազմակերպումը "Կրթության որակ և համապատասխանություն" վարկային երկրորդ ծրագրի Բաղադրիչ 1.2-ի` "Կրթության որակի բարելավում` ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման միջոցով" շրջանակներում իրականացվող հերթական ձեռնարկումն էր, որը հնարավորություն տվեց քննարկել այս ոլորտում առկա հրատապ հիմնախնդիրները, ծանոթանալ այդ խնդիրների լուծման միջազգային առաջավոր փորձին: Սեմինարի նյութերին կարելի է ծանոթանալ այստեղ