Ավագ դպրոցներին ռուսերեն լեզվով ուսումնական գրականության մատակարարման մրցույթ
ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է իրավասու հայտողներին փակ ծրարով ներկայացնել հայտեր` ավագ դպրոցներին ուսումնական գրականություն մատակարարելու համար։ Ստորև բերվում է պահանջվող ապրանքների համառոտ նկարագրությունը և քանակը.
|
# |
Նկարագրություն |
Անվանում ( յուր. դպրոցին տրվող ) |
Դպրոց |
Քանակըընդամենը |
|
1. |
Գրականություն /Ռուսերեն լեզվով/ |
86 |
105 |
9135 |
Հետաքրքրված հայտողները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ և ծանոթանալ հայտահրավերի փաստաթղթերին հետևյալ հասցեով`
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ,
0070, ք. Երևան, փ. Վրացյան 73,
հեռախոս` (+37410)57-56-67,
ֆաքս` (+37410)55-97-50,
Էլ. փոստ՝ cfep@arminco.com
Կայք` www.cfep.am
Հետաքրքրված հայտողները կարող են ձեռք բերել մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը գրավոր դիմումի համաձայն` կատարելով անհատույց վճարում 30 000 ՀՀ դրամի չափով։ Վճարման ձևը բոլոր հայտողների համար բանկային փոխանցումն է` հետևյալ բանկային հաշվին.
Կազմակերպություն` «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Բանկային տվյալներ` հ/հ 900008901010, ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան
• ԱՄՆ դոլարով վճարումների համար.
Միջնորդ բանկ :JP Morgan Chase bank, NY,
Ստացողի բանկ. հ/հ 001-1-010782, ՀՀ Կենտրոնական բանկ , SWIFT (BIC) կոդ: CBRAAM22 Ստացող: հ/հ 900008901010, ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ
• Եվրոյով վճարումների համար.
Միջնորդ բանկ: Deutsche Bank AG, Frankfurt, SWIFT կոդ: DEUTDEFF,
Ստացողի բանկ: հ/հ 94991200000, ՀՀ Կենտրոնական բանկ, SWIFT (BIC) կոդ: CBRAAM22
Ստացող: հ/հ 900008901010, ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Հայտերը պետք է ներկայացվեն ստորև բերված հասցեով, մինչև ”28” փետրվարի 2012թ. ժամը 16:00 (տեղական ժամանակով)։ Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն հայտի մրցութային երաշխիքով, որը կազմում է 1300000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ։ Հայտի երաշխիքը պետք է ներկայացվի բանկային երաշխիքի տեսքով, մրցութային փաստաթղթերի փաթեթում տրված Հայտի երաշխիքի ձևին համապատասխան։ Ուշացված հայտերը կմերժվեն և կվերադաձվեն փակ վիճակում:
Հայտերը կբացվեն մասնակցել ցանկացող հայտողների ներկայացուցիչների ներկայությամբ հետևյալ վայրում`
Հայաստանի Հանրապետություն, 0070
ք. Երևան, փ. Վրացյան 73,
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ,
2-րդ հարկ, նիստերի դահլիճ հասցեով,
”28” փետրվարի 2012թ. ժամը 16:00 (տեղական ժամանակով)։
Մրցույթը կանցկացվի համաձայն Ազգային մրցակցային գնման (ԱՄԳ) գործընթացի, որը նկարագրված է Համաշխարհային բանկի «Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի և Միջազգային Զարգացման Ընկերակցության կողմից հատկացվող վարկերի և փոխառությունների միջոցով կատարվող գնումների ուղեցույցի» պայմանների (մայիս 2004 թվական, խմբագրված է 2006 թվականի հոկտեմբեր և 2010 թվականի մայիս ամիսներին): Մրցույթին կարող են մասնակցել բոլոր`համաձայն ուղեցույցի, իրավասու հայտողները, որոնք կբավարարեն ստորև ներկայացված նվազագույն պահանջները`
ա) Հայտողը պետք է ունենա գրքերի մատակարարման և վաճառքի/մեծածախ և մանրածախ/ առնվազն 3 տարվա փորձ։ Այս կապակցությամբ Հայտողից պահանջվում է ներկայացնել` իր կողմից 2009-2011 թվականների ընթացքում կատարված հիմնական/խոշոր պայմանագրերի վերաբերյալ տեղեկանք, որտեղ նշված կլինեն Պատվիրատուի անունը, պայմանագրի գինն ու ժամկետը, մատակարարված ապրանքների տեսակները և քանակները ըստ ապրանքատեսակի, կամ տեղեկանք վաճառված գրքերի ծավալների, տեսակների և քանակների մասին:
Տեղեկանքում խոշոր պայմանագրերի համար Հայտողը պետք է ներկայացնի վերջնական ընդունման-հանձնման ակտերի պատճեները` ստորագրված և կնքված գնորդի կողմից կամ վաճառքի ծավալները հաստատող համապատասխան հաշվետվությունները կամ գրանցումները։
բ) Վերջին 2 տարիների ընթացքում Հայտողը պետք է կատարած լինի առնվազն երկու պայմանագիր, որոնց շրջանակներում մատակարարված լինեն նմանատիպ ապրանքներ և պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքը լինի հայտի արժեքից ոչ պակաս կամ մանրածախ առևտուր իրականացնող Հայտողը վերջին 2 տարիների ընթացքում պետք է կատարած լինի հայտի արժեքի կրկնապատիկի չափով առևտրային շրջանառություն։
գ) Հայտողը պետք է ապացուցի իր ֆինանսական հուսալիությունը և պետք է ունենա ներկայացրած հայտի կատարման համար բավարար ֆինանսական միջոցներ։ Մասնավորապես, վերջին (2010 և 2011) ֆինանսական տարիների համար անկախ աուդիտորական եզրակացությունների հիման վրա Հայտողը պետք է ապացուցի, որ.
(1) այդ երկու տարիների միջին տարեկան շրջանառությունը առնվազն հայտի արժեքից պակաս չէ։
(2) այդ երկու տարիներին իր ընդհանուր ակտիվների հարաբերությունը ընդհանուր պարտավորությունների նկատմամբ (առանց սեփական կապիտալի) տարվա վերջի դրությամբ 1-ից բարձր է։
դ) Հայտողը պետք է լինի իրավաբանորեն գրանցված ընկերություն։ Ի ապացույց, Հայտողը պետք է ներկայացնի Կանոնադրության և Պետ. գրանցման վկայականի պատճենները։
Հետաքրքրված հայտողները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկություն ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում յուրաքանչյուր օր, բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից, ժամը 11։00-ից - 13։00-ը և 14։00-ից - 17։00-ը: