Բաղադրիչ 2.4 ՈՒսուցիչների մասնագիտական կրթության բարեփոխում

1. Իրավիճակի նկարագիրը

Հայաստանի Հանրապետությունում մանկավարժի որակավորում շնորհվում է միջին  և բարձրագույն մասնագիտական կրթությունների հիման վրա: Հանրապետության գործող պետական բարձագույն ուսումնական հաստատություններից 6-ում պատրաստում են  մանկավարժի որակավորում ունեցող մասնագետներ: 82 միջին  մասնագիտական  ուսումնական հաստատություններից 27-ում ևս շնորհվում է մանկավարժի որակավորում£

Մանկավարժական մասնագիտություններով տարեկան բուհեր են ընդունվում տարեկան շուրջ  4400 ուսանող, իսկ ՄՄՈՒՀ-երի շուրջ 1200 ուսանող:

Ներկայումս ուսուցիչների մասնագիտական կրթության բնագավառում առկա են հետևյալ հիմնախնդիրները.

  • Տարեցտարի  մանկավարժական մասնագիտություններով բուհերում ուսանողների թիվն ավելանում է, մինչդեռ վերջին տարիներին նկատվում է աշակերտների թվի կայուն նվազման միտում, որի հետևանքով կրճատվում են ուսուցչական տեղերը: Արդյունքում մանկավարժական բուհեր և միջին մասնագիտական հաստատություններ են ավարտում ավելի շատ մանկավարժներ, քան համակարգի իրական կարիքն է:
  • Մանկավարժի մասնագիտության ցածր  վարկանիշի և կատարած աշխատանքին ոչ համարժեք վարձատրության  պատճառով մանկավարժական մասնագիտությունը գրավիչ չէ երիտասարդների համար: Մանկավարժական բուհեր հաճախ դիմում են հիմնականում մասնագիտական շարժառիթներից զուրկ սովորողներ, ընդունվում են մեծամասամբ ընդունելության քննությունների արդյունքում համեմատաբար ցածր միավորներ հավաքած դիմորդները:
  • Մանկավարժական բուհերի մասնագիտական ծրագրերը և  ուսումնական պլանները հանրակրթության ոլորտում ընթացող բովանդակային բարեփոխումներին համապատասխան չեն վերանայվում, չեն համապատասխանեցվում ուսուցչի մանսագիտության առջև դրվող ներկայիս պահանջներին, առավելապես` ուսուցման նոր մեթոդների, ուսումնական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից:
  • Բուհերում չկան ժամանակակից, միջազգային պահանջներին համապատասխան կահավորված գրադարաններ, ռեսուրս կենտրոններ:
  • Մանկավարժական բուհերում Բոլոնիայի գործընթացից բխող բարեփոխումները, մասնավորապես` անցումը երկաստիճան կրթության, ուսումնական կրեդիտների ներդնումը, ժամանակային առումով հետ են մյուս բուհերում այդ ուղղությամբ իրականացվող գործընթացներից:
  • Դասախոսական կազմի մի մասի մասնագիտական որակները ցածր են, ինչը հանգեցնում է դասավանդման մակարդակի, արդյունքում` ուսուցիչների պատրաստման որակի անկմանը:
  • Մանկավարժական բուհերում սովորողների ուսումնական պրակտիկան և  նախադիպլոմային աշխատանքների կազմակերպումը թերի է` ինչպես պրակտիկայի համար նախատեսված ժամաքանակի անբավարարության, այնպես էլ բազային դպրոցներում թույլ վերահսկողության, մենթորային կադրերի բացակայության, տեսության և   պրակտիկայի խզվածության պատճառով:
  • Բուհերի կողմից արդյունավետ չեն օգտագործվում հանրապետությունում ստեղծված 52 դպրոց-կենտրոնների, ԿԱԻ հնարավորությունները:
  • Բուհերի շրջանավարտների որակավորման  համակարգն ունի կատարելագործման կարիք: Շրջանավարտներն ստանում են ավարտական փաստաթուղթ` համապատասխան որակավորմամբ, առանց դպրոցում աշխատանքային գործունեություն  սկսելու համար անհրաժեշտ նախնական աշխատանքային փորձառության  փուլի: Արդյունքում, ուսուցիչները սկսում են իրենց աշխատանքային գործունեությունն առանց  որևէ աշխատանքային  փորձառության:

2. Բաղադրիչի նպատակն է`

Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համապատասխան արդիականացել մանկավարժական կրթությունը և բարձրացնել ուսուցչական կադրերի  պատրաստման  որակը:

3. Բաղադրիչի  խնդիրներն են`

  • Միջազգային ճանաչում ունեցող  որևէ եվրոպական մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատության և Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) միջև երկարաժամկետ համագործակցության միջոցով ապահովել  ինչպես  ՀՊՄՀ–ի, այնպես էլ Հայաստանի մյուս մանկավարժական բուհերի բարեփոխումները` համահունչ եվրոպական համալսարանների զարգացման միտումներին:
  • Նպաստել մանկավարժակամ բուհերում Բոլոնիայի գործընթացին համապատասխան մանկավարժների  պատրաստմանը` առաջնահերթություն տալով տարրական կրթության օղակի ուսուցիչների  մասնագիտական  կրթական ծրագրերի մշակմանն ու ներդրմանը
  • Օժանդակել բարձրագույն մանկավարժական կրթության բնագավառում կրթական աստիճանների, ծրագրերի, ընթացակարգերի  և գնահատման համակարգերի  բարելավման աշխատանքներին
  • Խրախուսել մանկավարժական բուհերի դասախոսակամ համակազմի վերապատրաստումը
  • Աջակցել մանկավարժական բուհերի  կառավարման գործընթացի բարելավմանը:

4. Բաղադրիչի շրջանակներում իրականացվող հիմնական գործողությունները

Հայաստանի Հանրապետությունում այս բաղադրիչի շրջանակներում իրականացվել են հետևյալ գործողությունները.

1. Միջազգային ճանաչում ունեցող եվրոպական մանկավարժական    բարձրագույն ուսումնական հաստատության ընտրության գործընթացն ընթացքի մեջ է։ Վերջինիս միջոցով ՀՊՄՀ-ին և մյուս մանկավարժական բուհերին կցուցաբերվի երկարաժամկետ փորձագիտական և տեխնիկական աջակցություն` Հայաստանում մանկավարժական կրթությունը բարելավելու և այն եվրոպական չափանիշներին համադրելի դարձնելու համար: Այդ նպատակով 2010 թվականի փետրվարին մշակվել են եվրոպական բուհի աշխատանքային պարտականությունների նկարագիրը: Ընտրության և ներգրավման գործընթացն սկսվել է 2010 թվականի մարտ ամսին և կավարտվի 2010թ. դեկտեմբերի – 2011թ. հունվար ամիսներին: Այդ նպատակով կնքվելիք պայմանագրի շրջանակներում, 2011 թվականի փետրվար ամսից 2014 նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, կիրականացվեն հետևյալ գործողությունները.

  • Եվրոպական համալսարանի աջակցությամբ Բոլոնիայի գործընթացի համատեքստում կարդիականացվի մանկավարժների, ուսուցիչների պատրաստման գործընթացը: Կվերանայվեն և կբարելավվեն որակավորման աստիճանների և ուսումնական կրեդիտների ներդրման, ըստ մասնագիտությունների կրթական ծրագրերի,  և գնահատման համակարգերի մշակման ու հաստատման, ուսումնամեթոդական   համալիրի կատարելագործման աշխատանքները:
  • Կապահովվի ՀՊՄՀ-ի կառավարման արդիականացումը բուհի բոլոր օղակներում`  ժամանակակից կառավարման էթիկայի նորմերին համապատասխան:
  • Կբարելավվեն ուսանողական պրակտիկայի կազմակերպման աշխատանքները` ստեղծված դպրոցական ցանցերի օգտագործման միջոցով:
  • Կկազմակերպվի մանկավարժական բուհերի պրոֆեսորադասախոսական համակազմի վերապատրաստում և  փոխանակման ծրագրերի իրականացում:
  • Կզարգացվեն և կամրապնդվեն մանկավարժական կրթության բնագավառում գիտական հետազոտություններ կատարելու և դրանց արդյունքները կիրառելու մանկավարժական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի կարողությունները` գիտահետազոտական աշխատանքներում ներգրավելով  նաև ուսանողությանը:

2.  Եվրոպական բուհի և ՀՊՄՀ-ի համագործակցության ձևաչափը ներկայացված է հետևյալ աղյուսակում` առանձին սյունակներով.

Եվրոպական բուհ (ակնկալվող համագործակցային խորհրդատվություն) ՀՊՄՀ-ի աշխատանքային ձևաչափը (ԵՊՀ և այլ մանկավարժական բուհեր)
1. Մասնագիտական խոհրդատուների ապահովում` մոտ 14 մասնագիտությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերը վերանայելու և դրանք Բոլոնիայի գործընթացի համատեքստի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով 1. Աշխատանքային խմբերի ձևավորում (յուրաքանչյուր մասնագիտության համար 2-4 անդամ), որոնք եվրոպական բուհի մասնագետների հետ համատեղ կվերանայեն ուսումնական ծրագրերը, չափորոշիչները և ուսումնական կրեդիտների կուտակման սխեմաները բակալավրի և մագիստրատոսի աստիճանների համար մոտ 14 մասնագիտությունների ուղղությամբ:
Անհրաժեշտ նյութերի տպագրում և համապատասխան սեմինարների կազմակերպում ՀՊՄՀ-ի (մարզային մակավարժական ինստիտուտների) աշխատողների համար` տեղեկատվության տարածումն ու հրապարակայնությունը ապահովելու նպատակով:
2. Աջակցություն ուսանողական պրակտիկաների կատարելագործման աշխատանքներին 2. Աշխատանքային խմբերի ձևավորում (յուրաքանչյուր մասնագիտության համար 2-4 անդամ), որոնք կմշակեն և կփորձարկեն ուսանողական պրակտիկաները դպրոցներում:
3. Եվրոպական բուհի որակի ներքին ապահովման մոդելի և ընթացակարգերի ներկայացում ՀՊՄՀ-ին (ԵՊՀ և մարզային մանկավարժական ինստիտուտներ) և աջակցություն ՀՊՄՀ-ում (ԵՊՀ և մարզային մանկավարժական ինստիտուտներում) որակի ապահովման ներքին համակարգի ներդրման հարցում 3. Աշխատանքային խմբերի ձևավորում (յուրաքանչյուր մասնագիտության համար 2-4 անդամ), որոնք կուսումնասիրեն եվրոպական համալսարանի փորձը, կմշակեն որակի ապահովման ներքին համակարգի ներդրման միջոցառումների պլան և կհետևեն դրանց իրականացմանը:
Անհրաժեշտ նյութերի տպագրում և համապատասխան սեմինարների կազմակերպում ՀՊՄՀ-ի (մարզային մակավարժական ինստիտուտների) աշխատողների համար` տեղեկատվության տարածումն ու հրապարակայնությունը ապահովելու նպատակով:
4. Գիտահետազոտական աշխատանքների սխեմաների ներկայացումը` որպես ուսանողների (ըստ բակալավրական և մագիստրոսական ծրագրերի) և աշխատակազմի ուսումնական գործընթացի մի մաս, և աջակցություն համապատասխան գործողությունների իրականացման հարցում 4. Աշխատանքային խմբերի ձևավորում (յուրաքանչյուր մասնագիտության համար 2-4 անդամ), որոնք կուսումնասիրեն եվրոպական համալսարանի փորձը գիտահետազոտական աշխատանքները ուսանողներին ուսումնական գործընթացում ներառելու ուղղությամբ և կնպաստեն բուհի աշխատակազմի գիտահետազոտական աշխատանքներին:
Անհրաժեշտ նյութերի տպագրում և համապատասխան սեմինարների կազմակերպում ՀՊՄՀ-ի (մարզային մակավարժական ինստիտուտների) աշխատողների համար` տեղեկատվության տարածումն ու հրապարակայնությունը ապահովելու նպատակով:
5. Աջակցություն ՀՊՄՀ-ում (մարզային մակավարժական ինստիտուտներում) կարիերայի կենտրոնների ստեղծման և դրանց գործունեության հարցերում 5. Եվրոպական համալսարանի փորձի ուսումնասիրում և կարիերայի կենտրոնների ստեղծման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակում: ՀՊՄՀ-ի (մարզային մակավարժական ինստիտուտների) կողմից համապատսխան կապերի հաստատման ապահովում աշխատաշուկայի և դպրոցների հետ: Որակյալ ծրագրերի ու ծառայությունների  շարունակական մշակման, բարելավման և բարձրացման միջոցով ուսանողների ուսուցում` իրենց աշխատանքի ու կարիերային կողմնորոշման ուղղությամբ, ինչպես նաև հնարավորությունների տրամադրում ուսանողներին` նրանց ղեկավարման      հմտությունները զարգացնելու և կատարելագործելու նպատակով, առաջարկելով բոլոր ուսանողների հետաքրքրություններին համապատասխան ծրագրերի ու ծառայությունների բազմազանություն:
6. Համալսարանի աշխատակիցների վերապատրաստում վերապատրաստողների վերապատրաստում) նոր դասավանդման մեթոդաբանության և տեխնոլոգիաների, ինչպես նաև ժամանակակից գնահատման համակարգի ուղղությամբ 6. Աշխատանքային խմբերի ձևավորում (յուրաքանչյուր մասնագիտության համար 2-4 անդամ), որոնք կմշակեն սովորողների գնահատման ու կրեդիտների կուտակման մանրամասն սխեմա և կապահովեն դրա ներդրումը: 
Վերապատրաստումների կազմակերպում ՀՊՄՀ-ի (մարզային մակավարժական ինստիտուտների) աշխատակազմի համար` դասավանդման նոր մեթոդների և ՏՀՏ-ն որպես դասավանդման գործիք կիրառելու ուղղությամբ:    
Անհրաժեշտ նյութերի տպագրում և համապատասխան սեմինարների կազմակերպում ՀՊՄՀ-ի (մարզային մակավարժական ինստիտուտների) աշխատողների համար` տեղեկատվության տարածումն ու հրապարակայնությունը ապահովելու նպատակով:
7. Փոխանակման ծրագրերի կազմակերպում ՀՊՄՀ-ի (մարզային մակավարժական ինստիտուտների) աշխատողների համար 7. ՀՊՄՀ-ի (մարզային մակավարժական ինստիտուտների) համապատասխան աշխատողների ընտրություն, որոնք կմասնակցեն համագործակցող եվրոպական համալսարանի հետ փոխանակման ծրագրերին:
Հրավիրված դասախոսների համար սեմինարների կազմակերպչական հարցերի լուծում (կացարանի ապահովում, անհրաժեշտ սարքավորումների տրամադրում, սննդի, թարգմանությունների ապահովում և այլն)` ներառելով դասավանդման գործընթացը:
8. Աջակցություն ՀՊՄՀ ճիշտ կառավարման և թափանցիկության քաղաքականության մշակման հարցերում, ինչպես նաև օգնություն դրա առանցքային ոլորտների իրականացման գործում 8. Խորհրդատուների աջակցությամբ ճիշտ կառավարման և աշխատանքների թափանցիկության ապահովման միջոցառումների մշակում:

3. Կուժեղացվեն ՀՊՄՀ-ի և մյուս մանկավարժական բուհերի տեխնիկական հզորությունները, կբարելավվեն նրանց հնարավորություններն ու պայմանները: Այդ նպատակով մանկավարժական բուհերին կտրամադրվեն համակարգչային սարքավորումներ, կահույք և որոշ լաբորատոր սարքավորումներ:  Մանկավարժական բուհերը ԿԾԿ ԾԻԳ-ի հետ համատեղ կմշակեն համակարգչային սարքավորումների և կահույքի տեխնիկական հատկորոշիչները` մինչև 2011 թվականի փետրվար-մարտ ամիսները, իսկ լաբորատոր սարքավորումների համար` 2013 թվականի փետրվար ամսին: Սարքավորումների և կահույքի գնումն ու տրամադրումը մանկավարժական բուհերին կիրականացվի մինչև 2011 թվականի սեպտեմբեր ամիսը, իսկ լաբորատոր սարքավորումներինը` մինչև 2013 թվականի սեպտեմբեր ամիսը:

4.  ՀՊՄՀ-ի կողմից կիրականացվի հանրապետության մյուս մանկավարժական բուհերի պրոֆեսորադասախոսական համակազմերի վերապատրաստումը:

5. Սպասվելիք արդյունքները

  ժամկետը
ՀՊՄՀ և մյուս մանկավարժական համալսարանների կարողությունների հզորացում 2010 - 2013 թթ.
Հայաստանում մանկավարժական կրթության արդիականացում, ուսուցիչների պատրաստման որակի բարձրացում, Հայաստանում մանկավարժի որակավորման համապատասխանեցում եվրոպական պահանջներին: 2011 - 2013 թթ.