Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում

Բաղադրիչ 1.1. Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում

1. Ներածություն

Հայաստանի Հանրապետության անկախությանը հաջորդած տարիներին տնտեսության մեջ կատարված փոփոխությունները բացասական ներգործություն ունեցան կրթության համակարգի վրա, սակայն ամենամեծ հարվածը կրեց նախադպրոցական կրթությունը:

1996թ. ՀՀ վարչատարածքային կառավարման նոր համակարգի ձևավորման արդյունքում, ՙՀՀ տեղական ինքնակառավարման մասին՚ օրենքի համաձայն, նախադպրոցական  հաստատություններն անցան համայնքային ենթակայության: Համայնքներին նախադպրոցական հաստատությունները հանձնելուց հետո, նախադպրոցական հաստատությունների ցանցը կրեց զգալի փոփոխություններ. խիստ նվազեց գործող մանկապարտեզների թիվը և դրանց ֆինանսավորումը: Պետական ֆինանսավորումից զրկվելով նախադպրոցական հաստատությունների շենքային պայմանները, ուսումնանյութական բազան,  գույքային և տեխնիկական հագեցվածությունը մտահոգիչ են: Համայնքների շուրջ 47%-ում չկան մանկապարտեզների համապատասխան շենքեր: Շուրջ 170 համայնքներում էլ կան շենքեր, սակայն դրանք չեն գործում:

Ներկայումս նախադպրոցական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները հետևյալն են.

  • երեխաների (այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների) ընդգրկվածության ցածր մակարդակը հատկապես գյուղական բնակավայրերում,
  • նախադպրոցական հաստատությունների անբավարար ցանցը, մատուցվող ծառայությունների ցածր որակը և դրանց անմատչելիությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար,
  • նախադպրոցական կրթության ուսումնական ծրագրերի և երեխաների հետ աշխատելու մեթոդների միօրինակությունը, հնացածությունը, երեխայակենտրոն մոտեցումների ներդրման խիստ անբավարարությունը,
  • նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքային վատ պայմանները, ուսումնանյութական բազայի բարոյական և ֆիզիկական մաշվածությունը,
  • ֆինանսավորման անբավարարությունը, համայնքային բյուջեների սահմանափակ հնարավորությունները,
  • նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային և ցածրարժեք ծառայությունների անբավարարությունը և այլն:

Կարևորելով նախադպրոցական կրթության ոլորտի հիմնախնդիրները և համակարգում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությունը 2008 թվականի մարտի 13-ի նիստի N 10 արձանագրային որոշմամբ  հաստատել է ՙՀայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեոխումների 2008-2015 թավականների ռազմավարական և փորձնական ծրագրերը՚:

Ռազմավարական դրույթների համաձայն, նախադպրոցական կրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնական նպատակը նախադպրոցական կրթության ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է, որի նպատակով պետությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության մատչելիության ապահովման համար:  Ռազմավարական ծրագրի շրջանակներում առանձնակի կարևորվում է նախադպրոցական ավագ տարիքային խմբի` հինգից վեց տարեկան երեխաների տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստելու հիմնախնդիրը: Վերջինս առանձնակի կարևորվում է 12-ամյա միջնակարգ ընդհանուր կրթության անցման հետ` կապված 6-6.5 տարեկաններին տարրական  դպրոցին նախապատրաստվելուն: Ծրագրային ժամանակահատավածի վերջում (2016թ.) նախատեսվում է 5-6 տարեկանների համար նախադպրոցական կրթությունը դարձնել համընդհանուր` ապահովելով ընդգրկվածության աստիճանական աճ (այդ տարիքային խմբի երեխաների ընդգրկվածությունը հասցնելով շուրջ 90 տոկոսի):

Համակարգի մատչելիության բարձրացումը և երեխաների ընդգրկվածության մեծացումը նախատեսվում է իրականացնել ինչպես գործող նախադպրոցական հաստատությունների ծանրաբեռնվածության մեծացման հաշվին, այնպես էլ այլընտրանքային և քիչ ծախսատար  կրթական ծառայությունների ներդրման միջոցով:

Ծախսախնայող մոդելների էությունը կայանում է նրանում, որ դրանում հիմնականում ընդգրկվում են հաջորդ ուսումնական տարում առաջին դասարան գնացող 5-ից մինչև 6 տարեկան երեխաները, կկազմակերպվեն 3.5-4 ժամ տևողությամբ նախադպրոցական կրթական ծրագրերով ծառայություններ (առանց տաք սննդի և քնելու կազմակերպման), ինչի արդյունքում ծախսերը սովորական նախադպրոցական հաստատության ծախսերի համեմատ կկրճատվեն կիսով չափ: Այն համայնքներում, որտեղ չկան կամ չեն գործում նախադպրոցական հաստատություններ, նախատեսվում է բացել 1-ամյա նախադպրոցական դասարաններ` հիմնականում հանրակրթական դպրոցներում:  Կստեղծվեն համապատասխան պայմաններ երեխայի ազատ և դինամիկ շարունակական զարգացմանը, մտավոր, ‎ֆիզիկական և ստեղծագործական կարողությունների լիարժեք դրսևորմանը: Արդյունքում` ծրագրում ընդգրկված երեխաները կզարգացնեն իրենց ինքնուրույն ստեղծագործական կարողությունները, ձեռք կբերեն համագործակցելու և թիմով աշխատելու հմտություններ, կկարողանան կազմակերպել իրենց առօրյան և նաև պատրաստ կլինեն դպրոցին:

Ռազմավարական ծրագրի փորձնական փուլն իրականացվել է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում և Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում 2009 թվականին: Ծրագրի շրջանակներում իրականացվել են շուրջ 22 նախադպրոցական կրթության ծառայություններ` 20 դպրոցներում և 2 նախադպրոցական հաստատություններում: Դրանցում ընդգրվել են նախադպրոցական ավագ տարիքային խմբի շուրջ 530 երեխա: ՙԿրթության որակ և համապատասխանություն՚ երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզի 19 և Արարատի մարզի 22 համայնքների հաստատություններում: Հաստատությունների համապատասխան տարածքները բարեկարգվել են, համալրվել են գույքով և սարքավորումներով: Այդ

Հաստատությունները համալրվել են գույքով և  սարքավորումներով: Արարատի և Արագածոտնի 41 հաստատություններում սկսվել են ուսումնական պարապմունքները:
Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու, մշտական վերահսկողություն ապահովելու, ծագած խնդիրները ժամանակին լուծելու  նպատակով մարզերի տեղական խորհրդատուները կկոորդինացնեն միկրոծրագրերի իրականացման աշխատանքները£

Հաշվի առնելով նախադպրոցական կրթության կարևորությունը և նշանակությունը երեխայի  համակողմանի զարգացման, դաստիարակության, կարողությունների և հմտությունների ձևավորման հարցերում, անհրաժեշտ է նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնել նաև հանրապետության մյուս համայնքներում: 2011-2012 թթ.-ին միկրոծրագրերը կիրականացվեն Գեղարքունիքի, Արմավիրի, և Վայոց Ձոր մարզերոմ, 2012-2013թթ-ին` Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերում, 2013-2014թթ-ին` Կոտայքի մարզում և Երևանում:

2. Բաղադրիչի նպատակներն են.

  • երեխաներին նախապատրաստել տարրական դպրոցին` ապահովելով հավասար մեկնարկային հնարավորություններ,
  • մեծացնել նախադպրոցական կրթության ծրագրերում երեխաների    ընդգրկվածությունը` ներառելով սոցիալապես ընտանիքների երեխաներին:

3. Բաղադրիչի խնդիրներն են.

  • նպաստել և աջակցել երեխաների նախադպրոցական կրթության իրականացման նոր` ցածրարժեք ծառայությունների ներդրմանը, որոնք մատչելի կլինեն բնակչության առավել անապահով խավերին, ինչպես նաև կնպաստեն գործող հաստատւթյուններում երեխաների ընդգրկման աճին,
  • աջակցել դպրոցին նախապատրաստմանն ու երեխաների ընդհանուր զարգացմանն ուղղված նախադպրոցական երեխայակենտրոն կրթական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
  • բարելավել համայնքների կարողությունները և խթանել նրանց նախաձեռնությունները` ուղղված նախադպրոցական կրթական մատչելի ծառայությունների մատուցմանը,
  • գործարկել ցածր արժողությամբ նախադպրոցական կրթության ծրագրեր նախադպրոցական հաստատություններ չունեցող համայնքներում`  դպրոցների կամ համայնքահեն այլ հաստատությունների հիմքի վրա,
  • վերապատրաստել նախադպրոցական կրթության ծարգրեր իրականացնող հաստատությունների մանկավարժներին և դաստիարակներին:

4. Բաղադրիչի շրջանակներում իրականացվող հիմնական գործողություններն են.

  • ԿԳ նախարարության, մարզպետարանների, համայնքների և հաստատությունների համագործակցությամբ ուսումնասիրվել և որոշվել են պոտենցիալ/թիրախային տարածաշրջանները,
  • Թիրախային տարածաշրջանների համայնքներում ուսումնական հաստատությունների տնօրենների, համայնքի անդամների, ծնողների, ԿԳ նախարարության, մարզային կրթության վարչությունների և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ վարկային ծրագրի առաջին չորս տարիների յուրաքանչյուրի եռամսյակում կիրականացվեն խթանման աշխատանքներ` ուղղված նախադպրոցական կրթության բարեփոխումներին, նախադպրոցական կրթության այլընտրանքային և դրամաշնորհ ստանալու հնարավորություններին ցածրարժեք ծառայությունների  կազմակերպման նպատակով, դրամաշնորհային ծրագրերի իրականացման մրցույթի պայմանների ներկայացմանը և այլ մասին:
  • Վարկային ծրագրի առաջին չորս տարիների յուրաքանչյուրի երկրորդ եռամսյակում հետաքրքրված և համապատասխան հայտ ներկայացրած հաստատությունների շրջանում կիրականացվի մրցույթ և մոտ 200 հաստատություններին կտրամադրվեն դրամաշնորհներ: Դրամաշնորհային  միջոցները  կարող են  օգտագործվել ծրագրեր իրականացնող հաստատություններում հետևյալ նպատակներով.
    • համապատասխան ֆիզիկական պայմանների բարելավում,
    • անհրաժեշտ կահույքով և այլ  գույքով համալրում,
    • որոշ կոմունալ և աշխատավարձային ծախսերի փոխհատուցում,
    • և այլն:
  • Կիրականացվեն նախադպրոցական ծրագրեր իրականացնող հաստատությունների  տնօրենների, մանկավարժական կադրերի, ինչպես նաև համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների  վերապատրաստում: Ս.թ. օգոստոսին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ <<Քայլ առ քայլ>> կազմակերպությունն իրականացրել է վերոնշյալ 41 հաստատությունների  դաստիարակների վերապատրաստման 1-ին փուլը:
  • Ծրագրի ամբողջ ընթացքում կիրականացվի նախադպրոցական ծրագրերի վերահսկում և գնահատում:
  • Միկրոծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու, դրանցում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկան բացահայտելու, ուսումնական ծրագրերի, ուսումնառության պայմանների համապատասխանությունը բացահայտելու նպատակով կկազմակերպվի մշտադիտարկում և կիրականացվի հետազոտություն մրցութային կարգով ընտրված կազմակերպության միջոցով /յուրաքանչյուր տարի` ըստ մարզերի և միկրոծրագրերի աշխատանքներին զուգահեռ/:
  • հաստատությունների կողմից միկրոծրագրերի իրականացման ընթացքում  դրանց կտրամադրվի տեխնիկական օժանդակություն
  • Ըստ անհրաժեշտության, կվերանայվեն ՙԴպրոցին նախապատրաստմանն ու երեխաների ընդհանուր զարգացմանն ուղղված նախադպրոցական կրթության չափորոշիչներն ու ծրագրերը՚ և  դրանք կտրամադրվեն հաստատություններին:

Հաստատություններին դրամաշնորհներ տրամադրելու ընթացակարգերը մանրամասն նկարագրված է ՙԴրամաշնորհներ հաստատություններին նախադպրոցական կրթության միկրոծրագրեր իրականացման համար՚ Ղեկավար Ձեռնարկում, որը հաստատված է ԿԳ Նախարարի 02.04.2010  N 151-Ա/Ք   հրամանով և  հավանության է արժանացած Համաշխարհային Բանկի կողմից:

Սպասվելիք արդյունքները

Արդյունքը ժամկետը

Մոտ 200 նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացնող նոր  հաստատություններ
Մինչև 2014 թ
Մոտ վերապատրաստված 520  մանկավարժ, 200 հաստատության տնօրեն և 200 համայնքի ու մարզպետարանի ներկայացուցիչ 2010-2014 թթ
Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ուսումնամեթոդական համալիր 2010 թ
Նախադպրոցական կրթության ընդգրկվածության աճ Մինչև 2014 թ