Ուսուցիչների վերապատրաստմանն աջակցող տեղական խորհրդատուների ընտրության մրցույթ
ՀՀ ԿԳՆ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ծրագրերի իրականացման գրասենյակը, <<Կրթության որակ և համապատասխանություն>> ծրագրի շրջանակներում հայտարարում է տեղական խորհրդատուների մրցույթ:
Տեղական խորհրդատուների պարտականությունների մեջ մտնում են.
- վերապատրաստման ենթակա ուսուցիչների վերաբերյալ պահանջվող տեղեկությունների հավաքում, տվյալների բազայի ստեղծում, աջակցություն կրթության վարչություններին` ուսուցիչների վերապատրաստման վերաբերյալ վիճակագրական տվյալների մշակման և ՀՀ ԿԳՆ ու ԿԾԿ ԾԻԳ ներկայացնելու գործընթացին,
- մասնակցություն վերապատրաստման ժամանակացույցերի նախագծերի մշակմանը և ծրագրի ամբողջ ընթացքում տեղերում աշխատանքների համակարգում,
- մասնակցություն իրեն կցված մարզի տարածքում ուսուցիչների մասնագիտական կատարելագործման և վերապատրաստման ծրագրերի քննարկմանը, և առաջարկությունների ներկայացում ԿԾԿ ԾԻԳ
- վերապատրաստումների մոնիթորինգի իրականացում:
Որակավորմանը ներկայացվող պահանջները հետևյալն են`
• բարձրագույն կրթություն,
• նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, որից 2-ը` կրթության կազմակերպման ոլորտում,
• կրթական ոլորտի օրենքների և համապատասխան նորմատիվ ակտերի իմացություն,
• հաղորդակցական հմտությունների լավ տիրապետում և տարբեր սոցիալական խմբերի հետ շփվելու կարողություն,
• համակարգչային հմտություններ, MS Word, MS Excel ծրագրերի իմացություն,
• տվյալների բազաի հետ աշխատելու ունակություն,
• հայոց լեզվի գերազանց իմացություն, դրա հետ մեկտեղ անգլերենի իմացությունը նախընտրելի է,
• ծանրաբեռնված և աշխատանքային ժամերից դուրս աշխատելու կարողություն:
Աշխատանքները կիրականացվեն փուլերով 2011 նոյեմբերից մինչև 2014թ. նոյեմբերը ընկած ժամանակահատվածում:
Դիմողները պետք է ներկայացնեն`
ա) դիմում, նշելով` հասցեն, հեռախոսը, էլեկտրոնային հասցեն,
բ) ինքնակենսագրություն,
դ) մեկ լուսանկար (3x4 չափսի),
ե) դիպլոմ(ներ)ի կրկնօրինակ(ներ)ը,
Ընտրությունը կիրականացվի երկու փուլով` ներկայացված փաստաթղթերի հիման վրա և հարցազրույցի միջոցով: Հարցազրույցի կհրավիրվեն միայն առաջին փուլն անցած թեկնածուները:
Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին, մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը ներառյալ:
Հասցեն` Երևան 70, Վրացյան 73, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ, էլեկտրոնային փոստ` cfep@armincօ.cօm:Հեռախոսներ` 57-56-47 կամ 57-56-90.
ՀՀ ԿԳՆ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ