Ընթացիկ ծրագրեր

Կրթության բարելավում ծրագիր. Լրացուցիչ ֆինանսավորում

Ենթաբաղադրիչ 1.1 Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում

Նախադպրոցական ոլորտի հիմնախնդիրների լուծմանն է ուղղված 2008 թվականին ՀՀ կառավարության ընդունած <<Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թավականների ռազմավարական ծրագիրը>>: Ռազմավարական ծրագրի շրջանակներում առանձնակի կարևորվում է նախադպրոցական ավագ տարիքային խմբի երեխաներին տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստելու հիմնախնդիրը, ինչը կապահովի երեխաների համար հավասար մեկնարկային պայմաններ ուսումը շարունակելու համար, կնպաստի երեխայի արագ հարմարվելուն, ինչպես նաև կայուն հիմքեր կստեղծի նրանց անձնային ու սոցիալական հմտությունների ձևավորման և զարգացման համար: Ռազմավարական ծրագրով նախատեսված է նախադպրոցական ավագ տարիքի երեխաների համար նախադպրոցական կրթությունը դարձնել համընդհանուր` ապահովելով ընդգրկվածության աստիճանական աճ և մինչև 2016 թվականն այն հասցնել շուրջ 90 տոկոսի: ՀՀ կրթության և գիտության նախարարության <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ պետական հիմնարկը <<Կրթության որակ և համապատասխանություն>>  վարկային առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում 2008-2014 թվականների  ընթացքում իրականացրել է նախակրթարանների հիմնման միկրոծրագրեր, որի արդյունքում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում ստեղծվել են 302   նախակրթարաններ: Նախակրթարաններից  220-ը ստեղծվել են  դպրոցների հենքի վրա, իսկ 82-ը՝ մանկապարտեզների։ Նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկվել են ավագ տարիքային խմբի մոտ 20.000 երեխա։ Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են 250 դաստիարակներ։

2015թ <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Ծրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճի խթանմանը, երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստմանը, նախադպրոցական տարիքի երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը, որն իրականացվում է այլընտրանքային և քիչ ծախսատար կրթական ծառայությունների ներդրման միջոցով: Նախադպրոցական ծրագրերում հիմնականում ընդգրկվում են 4-ից մինչև 6 տարեկան երեխաները: Դրամաշնորհային միջոցներով հիմնականում իրականացվում են հաստատության ծրագրի ներդրումային ծախսերը, որոնք նախատեսված են հաստատության կարողությունների հզորացման համար և հիմնականում ներառում են տարածքի մասնակի նորոգման, բարեկարգման, կահավորման, ուսուցողական նյութերի, գույքի, սարքավորումների ձեռքբերման և այլ ծախսերը: Տրամադրվող դրամաշնորհի առավելագույն արժեքը կազմում է 22000 ԱՄՆ դոլար: Ծրագրի ընդհանուր արժեքը ձևավորվում է դրամաշնորհով տրվող գումարից (առավելագույնը՝ 75 տոկոս) ու համայնքի և/կամ ծնողական ներդրումներից (նվազագույնը`25տոկոս): Ծրագրի շրջանակներում իրականացվող նախադպրոցական կրթության միկրոծրագրերի արդյունավետությունն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳ Նախարարի 10.03.2015 թվականի թիվ 142-Ա/Ք հրամանի համաձայն ստեղծվել է կառավարման մարմին՝ հանձնաժողով, որը հաստատել է նախակրթարանների ստեղծման ժամանակացույց ըստ մարզերի՝ արդյունքում 2015-2016թթ. ծրագրեր են իրականացվել Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում; 2016-2017թթ.՝ Տավուշի, Լոռու և Արմավիրի մարզերում; 2017-2018թթ. Սյունիքի, Արարատի և Արագածոտնի մարզերում, 2018-2019թթ. Երևանում, Վայոց Ձորի մարզում և այլ մարզերում ըստ անհրաժեշտության:

Բաղադրիչի նպատակներն են.• Հանրապետության մարզերում ստեղծել քիչ ծախսատար նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ նպաստելով երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստելուն` ապահովելով հավասար մեկնարկային հնարավորություններ, մեծացնել նախադպրոցական կրթության ծրագրերում երեխաների ընդգրկվածությունը` ներառելով սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
Բաղադրիչի խնդիրներն են.

նպաստել և աջակցել երեխաների նախադպրոցական կրթության իրականացման նոր` ցածրարժեք ծառայությունների ներդրմանը, որոնք մատչելի կլինեն բնակչության առավել անապահով խավերին, ինչպես նաև նպաստել գործող հաստատւթյուններում երեխաների ընդգրկման աճին,

աջակցել դպրոցին նախապատրաստմանն ու երեխաների ընդհանուր զարգացմանն ուղղված նախադպրոցական երեխայակենտրոն կրթական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
գործարկել ցածր արժողությամբ նախադպրոցական կրթական ծրագրեր նախադպրոցական հաստատություններ չունեցող համայնքներում` դպրոցների կամ համայնքահեն այլ հաստատությունների հիմքի վրա,

վերապատրաստել նախադպրոցական կրթության ծրագրեր իրականացնող հաստատությունների մանկավարժներին և դաստիարակներին:

Բաղադրիչի շրջանակներում իրականացվող հիմնական գործողություններն են.

ԿԳ նախարարության, մարզպետարանների, համայնքների և հաստատությունների համագործակցությամբ ուսումնասիրել և որոշել պոտենցիալ/թիրախային տարածաշրջանները,
Թիրախային տարածաշրջանների համայնքներում ուսումնական հաստատությունների տնօրենների, համայնքի անդամների, ծնողների, ԿԳ նախարարության, մարզային կրթության վարչությունների և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացնել խթանման աշխատանքներ` ուղղված նախադպրոցական կրթության այլընտրանքային, ցածրարժեք ծառայությունների կազմակերպման նպատակով դրամաշնորհային ծրագրերի իրականացման մրցույթի պայմանների ներկայացմանը և այլնի մասին:


Վարկային ծրագրի շրջանակներում իրականացնել մրցույթ և հաստատություններին տրամադրել դրամաշնորհներ:

Մրցույթով ընտրված հաստատությունների հետ կնքել պայմանագրեր և իրականացնել ֆինանսավորում:

Հաստատություններին տրամադրել տեխնիկական օժանդակություն միկրոծրագրերի իրականացման ընթացքում:

Իրականացնել նախադպրոցական ծրագրեր իրականացնող հաստատությունների տնօրենների, մանկավարժական կադրերի վերապատրաստում:

Ծրագրի ամբողջ ընթացքում իրականացնել նախադպրոցական ծրագրերի վերահսկում և գնահատում:

Միկրոծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու, դրանցում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկան բացահայտելու, ուսումնական ծրագրերի, ուսումնառության պայմանների համապատասխանությունը բացահայտելու նպատակով կազմակերպել մշտադիտարկում և իրականացնել հետազոտություն մրցութային կարգով ընտրված կազմակերպության միջոցով (յուրաքանչյուր տարի` ըստ մարզերի և միկրոծրագրերի աշխատանքներին զուգահեռ):
Բաղադրիչի շրջանակներում իրականացված աշխատանքները

2015 թվականի ընթացքում ստեղծվել են 33 նախակրթարական հաստատություններ ՀՀ Կոտայքի (13), Շիրակի (12) և Գեղարքունիքի (8) մարզերում, որտեղ իրականացվել են համապատասխան տարածքների բարեկարգման, գույքով համալրման աշխատանքներ, ձեռք են բերվել անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներ, պիտույքներ և այլն: Բոլոր հաստատությունները բնականոն գործում են: Նոր նախակրթարաններում ընդգրկված են մոտ 1170 երեխաներ:

Կրթության ազգային ինստիտուտի կողմից վերապատրաստվել են բոլոր 3 մարզերի 33 նախակրթարաններում ընդգրկված թվով 79 դաստիարակ: 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում  24 նոր նախակրթարաններ են հիմնվել   Տավուշի (6), Լոռու (6)  և Արմավիրի (12) մարզերում: Նորաբաց նախակրթարանները բնականոն գործում են  և դրանցում ընդգրկված դպրոցահասակ երեխաների թիվը կազմում է շուրջ 700: Ծրագրի շրջանակներում Կրթության ազգային ինստիտուտի կողմից վերապատրաստվել են 3 մարզերի  նորաբաց նախակրթարաններում ընդգրկված 55 դաստիարակներ:

2017-2018 ուսումնական տարվա ընթացքում 20  միկրոծրագրեր են իրականացվել  Սյունիքի (3), Արարատի (9) և Արագածոտնի (8) մարզերում,  ինչպես նաև 3 լրացուցիչ նախակրթարան է հիմնվել  Գեղարքունիքի մարզում՝  ծրագրի 2017 թվականի բյուջեում առկա խնայողությունների հաշվին: Կրթության ազգային ինստիտուտի կողմից իրականացվել են 2017-2018 ուսումնական տարում հիմնված  նախակրթարանների 46 դաստիարակների վերապատրաստումներ: Նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված են մոտ  560 երեխաներ:

2018-2019 ուսումնական տարվա ընթացքում 17 միկրոծրագրեր են իրականացվել Երևանում(9),Վայոց Ձորի(3), Լոռու(4)  և Գեղարքունիքի(1) մարզերում: Կրթության ազգային ինստիտուտի կողմից վերապատրաստվել են թվով 35 դաստիարակներ:Նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված են մոտ 343 երեխաներ:

Ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով նախակրթարանների ստեղծմանը զուգընթաց իրականացվում է ծրագրի ընթացքում հիմնված նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի գնահատում, համեմատում նախադպրոցական հաստատություններ չընդգրկված երեխաների հետ:

 

Ներկայումս խորհրդատվական կազմակերպության կողմից ներկայացվել են «Նախադպրոցական կրթական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններում  ընդգրկված երեխաների զարգացման դինամիկան և դրա վրա ազդող գործոնների հետազոտության» առաջին և երկրորդ միջանկյալ հաշվետվությունները: Հետազոտության արդյունքները ցույց են տվել դրական փոփոխություն և երեխաների զարգացման  դրական դինամիկա՝ ինչպես տարվա սկիզբ-վերջ, այնպես էլ նախակրթարան հաճախող-չհաճախող երեխաների կտրվածքներով: Մինչև ծրագրի ավարտը (2021թ. սեպտեմբեր) ՀՀ մարզերում և Երևան քաղաքում  նախատեսվում է ստեղծել ևս 37 նախակրթարաններ, որտեղ կընդգրկվեն շուրջ 750 նախադպրոցական տարիքի երեխաներ:  Ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն մոտ 74 դաստիարակներ:

Սպասվելիք արդյունքները
Ծրագրի արդյունքում (2015-2021թթ.) ակնկալվում է հիմնել ընդհանուր առմամբ մոտ 130 նախակրթարան՝ որոնցում կընդգրկվեն շուրջ 3500 երեխաներ և մոտ 289 վերապատրաստված դաստիարակներ:

Ենթաբաղադրիչ 1.2 Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը

Հայաստանում ավագ դպրոցները վերակազմավորվել են 2008–2011 թվականներին: Այդ ժամանակահատվածում իրականացվել են մի շարք կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ` ուղղված կրթության որակի բարձրացմանը: Ավագ դպրոցներին աջակցություն ցուցաբերելու քայլեր դեռևս կատարվել են <<Կրթության որակ և համապատասխանություն>> առաջին վարկային ծրագրի շրջանակներում և շարունակվել են երկրորդ վարկային ծրագրի ընթացքում: 2015 թվականից մեկնարկեց <<Կրթության բարելավում>> վարկային նոր ծրագիրը, որի կարևոր բաղադրիչներից է <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչը: 
Ենթաբաղադրիչի հիմնական նպատակն է

բարձրացնել կրթության որակը և համապատասխանությունը ավագ դպրոցների համակարգում, իրականացնել սահմանված չափանիշներով ընտրված շուրջ
12 ավագ դպրոցների կարողությունների հզորացում:

 

Ենթաբաղադրիչի հիմնական խնդիրներն են.

Սահմանված չափանիշներով ընտրված շուրջ 12 ավագ դպրոցի հիմնանորոգում,

Ավագ դպրոցներում բնագիտական առարկաների գծով` ժամանակակից ռեսուրսներով և կահավորված լաբորատորիաների հիմնում, 

Միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի կրթություն իրականացնող դպրոցներին և քոլեջներին լաբորատոր սարքավորումների և անհրաժեշտ կահույքի տրամադրում:
Ծրագրի շրջանակներում հիմնանորոգված, ինչպես նաև Հայաստանում գործող մյուս ավագ դպրոցներում սովորողների հաճախումների բարելավմանը և առաջընթացին նպաստող հետազոտությունների իրականացում:

Ենթաբաղադրիչի գործողությունների մշտադիտարկում և գնահատում:


Ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվող հիմնական գործողություններն են.

Հանրակրթության երրորդ աստիճանում որակյալ կրթություն ապահովելու համար նախատեսվում է 12 ավագ դպրոցում իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ, զինել ավագ դպրոցները բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներով, իսկ միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի կրթություն իրականացնող դպրոցներին և քոլեջներին` լաբորատոր սարքավորումներով և անհրաժեշտ կահույքով: Նշված գործողությունների իրականացումն իրենց ազդեցությունը կունենան ավագ դպրոցներում դասավանդման և ուսուցման պայմանների բարելավման,ավագ դպրոցների ցանցի զարգացման ,ամրապնդման և հզորացման վրա: Հիմնանորոգվող դպրոցները ընտրվել են ՀՀ ԿԳ նախարարության կողմից մշակված և Համաշխարհային բանկի կողմից հաստատված չափանիշների հիման վրա, որտեղ բացի շենքային պայմանների գնահատականից, հաշվի է առնվել դպրոցի նաև կառուցման տարեթիվը, սպասարկող ոլորտը և աշակերտների թիվը:

<<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված թվով 12 ավագ դպրոցից 5 ավագ դպրոցի շենքերի հիմնանորոգման աշխատանքները 2016 թ-ի սեպտեմբերից մեկնարկել են Արարատի (Արարատի ա/դ.), Արմավիրի (Մեծամորի ա/դ.), Կոտայքի (Հրազդանի ա/դ.), Գեղարքունիքի (Մարտունու ա/դ.) և Տավուշի( Նոյեմբերյանի ա/դ.)մարզերում: 
Մշակվել և Համաշխարհային բանկի հետ համաձայնեցվել են նաև թվով 12 ավագ դպր
ոցի շենքերի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը:
<<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է բոլոր ավագ դպրոցներում հիմնել բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաներ: Ավագ դպրոցում ուսուցումը (հատկապես հոսքային ուսուցումը) ավելի արդյունավետ կազմակերպելու, կրթությունը գործնական գիտելիքներով զինելու, ինչպես նաև դպրոցներին լաբորատոր սարքավորումների տրամադրումը գերազանց միջոց է այն սովորողների համար, որոնք ուղղորդման, փորձի, գիտելիքների հարստացման կարիք ունեն: Այս նպատակով 2016 թվականին մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը՝ ներառյալ դրանց տեխնիկական հատկորոշիչները, մեկ լաբորատորիայի համար նախատեսված սարքավորումների քանակը, ինչպես նաև լաբորատորիաների կահավորման մոդելները (համապատասխան լաբորատորիաները գործարկելու նպատակով պահանջվող կահույք և հարմարանքներ): Աշխատանքները ընթացքում են:

<<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի միջանկյալ արդյունքների ցուցիչներից մեկը հանդիսանում է ավագ դպրոցներում հաճախելիության գնահատումը: Լինելով համեմատաբար նոր կառույց ՀՀ կրթական համակարգում՝ ավագ դպրոցների կայացման ընթացքում առկա են բազմաթիվ մարտահրավերներ և հարկ է նշել, որ ավագ դպրոցները մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետազոտություն, որի շրջանակներում կուսումնասիրվի Հայաստանում գործող ավագ դպրոցներում և ծրագրի շրջանակներում հիմնանորոգված ավագ դպրոցներում սովորողների հաճախելիության մակարդակը, կբացահայտվի և վեր կհանվի այն հիմնախնդիրներն և գործոնները, որոնք նպաստում են սովորողի դպրոց չհաճախելուն, կմշակվի ու կներկայացվի առաջարկություններ, որոնք կուղղվեն սովորողների հաճախումների բարելավմանը և առաջընթացին: 
Ակնկալվում է մինչև ծրագրի ավարտը ունենալ հիմնանորոգված 12 ավագ դպրոց, ժամանակակից ռեսուրսներով
կահավորված լաբորատորիաներով և կրթական ռեսուրսներով համալրված ավագ դպրոցների ցանց և դրանցում սովորողների ընդգրկվածության աճ:

 

 

 

Ենթաբաղադրիչ 1.3 Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում

<<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային ծրագրի փուլերով նշանակալի ներդրում է իրականացվել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները ուսման գործընթացում ներդրման և օգտագործման ուղղությամբ: ՏՀՏ-ների կիրառմամբ ուսուցումը դպրոցներում և բուհերում էապես նպաստում է կրթության որակի ու մատչելիության բարձրացմանը: ՏՀՏ-ի կիրառումը կրթական գործընթացներում շարունակում է զարգանալ, վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվել և գործում են հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության կառավարման տեղեկատավական համակարգեր: Անհրաժեշտություն է դարձել ապահովել կրթության համակարգում տվյալների միասնական հավաքագրումը, վերլուծությունը և մշտադիտարկումը, ինչպես նաև կրթության բնագավառում իրականացվող միասնական ՏՀՏ քաղաքականության, ծրագրերի իրականացումը: <<Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնը>> (ԿՏԱԿ), որը ստեղծվել է <<Կրթության որակ և համապատասխանություն>> առաջին վարկային ծրագրի շրջանակներում ներկայումս պատասխանատու է Հայաստանում կրթության բնագավառում իրականացվող ՏՀՏ քաղաքականության, ծրագրերի համար: Սակայն ԿՏԱԿ-ի ներկայիս հզորությունները բավարար չեն իրականացնելու վերը նշված գործառույթները:
Ենթաբաղադրիչի շրջանակներում <<Կրթության բարելավում>> ծրագիրը կաջակցի ԿՏԱԿ-ի կարողությունների հզորացմանը:

Ենթաբաղադրիչի նպատակներն են.

Բարձրացնել կրթական համակարգում հաղորդակցության արդյունավետությունը ՏՀՏ-ի միջոցով: 

Աջակցել սովորողների գիտելիքների ձեռքբերումների մշտադիտարկմանը և գնահատմանը:

Ենթաբաղադրիչի խնդիրներն են.

• Աջակցել ԿՏԱԿ-ի հզորացմանը` որպես կրթության վիճակագրության կենտրոն հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության համար:
• Բարելավել ԿՏԱԿ-ի կարողությունները` Հայաստանի կրթական ցանցի տնօրինման արդյունավետության բարձրացման նպատակով
• Բարձրացնել ԿՏԱԿ-ի դերը` հզորացնելով նրա կարողությունները կրթության ոլորտում իրականացնելու ՏՀՏ մոնիտորինգ և գնահատում:
 
• ՏՀՏ գործիքների օգտագործման ոլորտում թիրախա
յին խմբերի (ուսուցիչներ, վարչական կազմ) հմտությունների բարելավում` ներառյալ էլեկտրոնային նյութերի օգտագործումն ու գոյություն ունեցող տեղեկատվական համակարգերի կիրառումը:
• Բարձրացնել ԿՏԱԿ-ի դերը որպես տեխնիկական աջակցություն մատուցող կենտրոն:
• Բարելավել ԿՏԱԿ-ի կարողությունները` Հայաստանի կրթական ցանցի տնօրինման արդյունավետության բարձրացման նպատակով:

Ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվող հիմնական գործողություններն են:

• ԿՏԱԿ-ի գրասենյակային տարածքի վերանորոգում, կարողությունների հզորացում` ներառյալ տեխնիկական վերազինումն ու նոր աշխատակազմի աշխատանքային պայմանների ստեղծումը:

• Հայաստանի կրթական համակարգի բոլոր մակարդակներում ՏՀՏ-ի կիրառման նպատակով համակարգչային սարքավորումների և ծրագրերի ձեռքբերում:
• Դպրոցներում սարքավորումների և ծրագրային ապահովման պահպանման նպատակով տեխնիկական աջակցության մեխանիզմի հիմնում:
• ԿՏԱԿ-ի աշխատակազմի վերապատրաստում կառավարման, պլանավորման, մշտադիտարկման և գնահատմանուղղությամբ:
 

• ԿՏԱԿ-ի համար կրթության բնագավառում ՏՀՏ–ի ռազմավարության մշակում: 
• Դպրոցների, ուսումնարանների, հա
մալսարանների և վերապատրաստող հաստատությունների ներկայացուցիչների համար վերապատրաստումների իրականացում ուղղված ուսուցման մեջ ՏՀՏ-ի ներդրմանը:
• Կրթական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստում ՏՀՏ օգտագործման, ներառյալ` էլեկտրոնային նյութերի կիրառման ուղղությամբ:
Ակնկալվում է վարկային ծրագրի ավարտին ունենալ անխափան գործող Դպրոցների ինտերնետային ցանց (Հայաստանի կրթական ցանց), կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգ, կայուն հիմքերի վրա դրված տեխսպասարկման և պահպանման կառուցվածք դպրոցների տեխնիկական և ծրագրային ապահովման համար:

 

 

Նորություններ

28.03.2024 Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման Մարմին հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2024 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2023 թվականի դեկտեմբերից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ թվով 9 մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է ներկայացվել... 22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական...