Ընթացիկ ծրագրեր

Կրթության բարելավում ծրագիր

Բաղադրիչ 2 Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը

Իրավիճակի նկարագիրը
ՀՀ բարձրագույն կրթության ընթացող բարեփոխումները ներառում են բարձրագույն կրթության կառուցվածքային, բովանդակային և կառավարման համակարգի փոփոխություններ: Վերջին տարիներին ՀՀ-ի առջև կանգնած կարևորագույն մարտահրավերը ՀՀ ինտեգրումն էր բարձրագույն Եվրոպական բարձրագույն կրթության տարածք (այսուհետ` ԵԲԿՏ), որի ուղղությամբ 2005-2015 թվականներին ձեռնարկվել են զգալի քայլեր, որոնց բարձրակետը հանդիսացավ 2015 թվականի մայիսին Երևանում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի անցկացումը:
Բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների հաջողությունը կախված է բուհերի` արդյունավետ կառավարում, ռազմավարական վերլուծություն, պլանավորում, մշտադիտարկում և գնահատում իրականացնելու կարողություններից: Բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգը այն կարևոր առանցքներից է, որ, չնայած ձեռնարկված քայլերին, շարունակական բարելավման կարիք ունի: Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին համընթաց ՀՀ կառավարությունը նախաձեռնել է արդիականացնել և բարելավել բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգը` ներդնելով բուհերի ֆինանսավորման արդյունավետ սկզբունքներ ու մեխանիզմներ: Այս ուղղությամբ ձեռնարկված քայլերի շարքում առանձնանում է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (այսուհետ` ՆՄՀ) ձևավորումը և գործարկումը, որը բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող քաղաքական մեխանիզմ է:
Բուհերին մրցակցային հիմունքներով դրամաշնորհների տրամադրման միջոցով` ՆՄՀ-ն ուղղված է հետևյալ խնդիրների իրականացմանը. (ա) աջակցել ինչպես պետական այնպես էլ ոչ պետական բուհերին` մշակել և իրականացնել կրթական ծրագրերի և մանկավարժական մեթոդների բարելավմանն ուղղված նորարարական ծրագրեր; (բ) զարգացնել ֆինանսավորման այլ աղբյուրների ներգրավման կարողությունները, (գ) ստեղծել կապեր տնտեսության հետ, (դ) զարգացնել միջազգային համագործակցությունը, (ե) խթանել գիտական հետազոտությունները, (զ) մշակել բուհի ռազմավարական ծրագիր ` ուսանողների ընդգրկմամբ, (է) մշակել բուհերի գիտահետազոտական ենթակառուցվածքները` ապահովելով ժամանակակից սարքավորումների առկայությունը:
ՆՄՀ-ի դրամաշնորհային ծրագրերը պետք է ուղղված լինեն բարձրագույն կրթության ստորև նշված խնդիրներից որևէ մեկի կամ մի քանիսի լուծմանը.
        1. Արդիականության և համապատասխանության խթանում.
Բարձրագույն կրթության արդիականացմանն ուղղված ծրագրերը նպաստում են գործատուների ներգրավմանը կրթական գործընթացներին (կրթական ծրագրերի մշակմանը մասնակցելու, ուսումնական պրակտիկայի կազմակերպման միջոցով), աշխատաշուկայի պահանջներին ծրագրերի համապատասխանեցմանը, աշխատաշուկայի ուսումնասիրության կենտրոնների զարգացմանը, ինչը ենթադրում է կարիերայի կենտրոնների ձևավորում և այլն:
         2. Արդյունավետության բարձրացում.
Այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը խթանում են հաստատությունների կառուցվածքային բարեփոխումները, բուհերի կառավարման և որակի ներքին ապահովման համակարգերի բարելավումը, կառավարման տեղեկատվական համակարգերի ձևավորումը և այլն:
          3. Մատչելիության բարձրացում.
Այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը հնարավորություն են տալիս հասարակության առավել լայն շրջանակներին ներգրավվել բարձրագույն կրթության համակարգում, մասնավորապես` ներառելով սոցիալ-տնտեսական ցածր կարգավիճակ ունեցող խմբերին, հեռահար և օժանդակ ծրագրերի ներդրմամբ և այլն):
ՆՄՀ իրականացումը մեկնարկել է <<Կրթության որակ և համապատասխանություն>> երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում: Մասնավորապես, մշակվել և ՀՀ կառավարության կողմից 01.12.2011թ. հաստատվել է ՆՄՀ հայեցակարգը, նաև ՆՄՀ ղեկավար ձեռնարկը: Հաջողությամբ իրականացվել են 10 փորձնական ծրագրեր, որոնց արդյունքները լայնորեն լուսաբանվել են:
Ենթաբաղադրիչի շրջանակներում բուհերի ներկայացուցիչները կխրախուսվեն մասնակցելու ՆՄՀ շրջանակներում իրականացվող նախաձեռնություններին և կվերապատրաստվեն մրցունակ հայտեր մշակելու, դրամաշնորհային ծրագրերի ղեկավարման, գնումների իրականացման, ֆինանսական կառավարման, մշտադիտարկման և գնահատման ուղղությամբ:
Բաղադրիչի նպատակն է`
Բարձրացնել բարձրագույն կրթության որակը, համապատասխանությունը և մատչելիությունը, բարելավել և արդիականացնել կրթական և ենթակառուցվածքային կարողությունները:
1. Բաղադրիչի խնդիրներն են`

• Բուհերի համապատասխանության և արդիականության բարձրացման խթանումը,
• Բուհերի արդյունավետության և հավասարության խթանումը,
• Կապերի սերտացումը տնտեսության գերակա ոլորտներում` տնտեսական զարգացման նպատակով,
• Նոր կրթական ծրագրերի հասանելիության բարձրացումը,
• Համագործակցության խթանումը բուհերի, մասնավոր սեկտորի և հետազոտական ինստիտուտների միջև:
Բաղադրիչի շրջանակներում 2015 թվականին իրականացվել են հետևյալ գործողությունները.
• վերանայվել և ՀՀ ԿԳ նախարարի ու Համաշխարհային բանկի կողմից հաստատվել են ՆՄՀ իրականացման ընթացակարգերը,
• ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ձևավորվել է ՆՄՀ համակարգող խորհուրդ,
• կազմվել է ՆՄՀ առաջին շրջափուլի հայտերի գնահատման հանձնաժողով` անհատ խորհրդատուների ընտրության և ներգրավման միջոցով,
• հրապարակվել է ՆՄՀ առաջին շրջափուլի շրջանակներում հայտերի ընդունման հայտարարությունը,
• կազմակերպվել է աշխատաժողով` իրավասու բուհերի շրջանում հայտերի կազմման գործընթացին աջակցության նպատակով
• իրականացվել է հայտերի ընդունում, դրանց ամբողջականության և իրավասության ստուգում, ինչպես նաև իրավասու և ամբողջական հայտերի գնահատում,
• գնահատման արդյունքներով ՆՄՀ համակարգող խորհուրդը կայացրել է որոշում ֆինանսավորման ենթակա ծրագրերի վերաբերյալ, ըստ որի 2015 թվականի դեկտեմբերին մեկնարկել է ընտրված վեց դրամաշնորհային ծրագրերի իրագործումը: Այդ ծրագրերն են.
o Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ (իրականացնող բուհ` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան),
o ԵՊԲՀ-ում ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի հիմնում (իրականացնող բուհ` Երևանի պետական բժշկական համալսարան),
o Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում (իրականացնող բուհ` Հայաստանի ազգային ագրարային համալսարան),
o Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ (իրականացնող բուհ` ՀՀ պետական կառավարման ակադեմիա),
o Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնական ծրագրերի արդիականացումը՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծմամբ (իրականացնող բուհ` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան),
o Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն (իրականացնող բուհ` Երևանի պետական համալսարան):
Վարկային ծրագրի իրականացման հետագա տարիներին բաղադրիչով նախատեսվում է հետևյալ հիմնական գործողությունների իրականացումը.
• Մեկնարկած վեց դրամաշնորհային ծրագրերի աշխատակազմերի վերապատրաստում ծրագրերի մշակման, ղեկավարման, մշտադիտարկման և գնահատման, ինչպես նաև գնումների իրականացման ընթացակարգերի ուղղությամբ:
• Իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շարունակական վերահսկողություն և մոնիտորինգ:
• Բուհերին դրամաշնորհների տրամադրման երկրորդ շրջափուլի կազմակերպում և իրականացում 2017 թվականին,
• ՆՄՀ իրականացման գործընթացի մոնիտորինգ` ներառյալ ՆՄՀ արդյունավետության վերաբերյալ հարցումները ՆՄՀ դրամաշնորհային ծրագրեր իրականացնողների և պոտենցիալ հայտատուների շրջանում,
• Համագործակցություն մասնավոր սեկտորի և պոտենցիալ դոնորների հետ` ՆՄՀ շարունակականության ապահովման նպատակով լրացուցիչ ֆինանսավորման ներգրավման համար:
Ըստ այդմ, վարկային ծրագրի ավարտին` 2019 թվականին ակնկալվող արդյունքներն են բարձրագույն կրթության ոլորտում պետական-մասնավոր համագործակցության բարելավումը` կոնսորցիում ծրագրերի թիվը հասցնելով 4-ի, բուհերի կարողությունների բարելավումը` ծրագրերի մշակման, մշտադիտարկման, գնահատման, գնումների ուղղությամբ վերապատրաստումների անցկացման միջոցով, ինչպես նաև ՆՄՀ ծրագրերի շուրջ 10 շահառու բուհերի առկայության ապահովումը:
 

Նորություններ

13.07.2018 Համաշխարհային Բանկի պատվիրակությունը հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին Հուլիսի 9-13-ը Երևան է ժամանել Համաշխարհային բանկի (ՀԲ) կրթության հարցերով թիմը՝ ընթացող աշխատանքների որակի մոնիտորինգ իրականացնելու նպատակով: Այցի շրջանակներում հուլիսի 10-ին և 11-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան, ՀԲ «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար, ավագ տնտեսագետ Սորեն Նելմանը,... 12.07.2018 Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մեկնարկել են շինարարական աշխատանքները <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հունիս և հուլիս ամիսների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել մայրաքաղաքի, Վայոց Ձորի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը Երևանում և վերոնշյալ... 10.07.2018 Ամփոփվում է ՆՄՀ հավելյալ շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը Հուլիսի 8-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները` մասնագիտական աջակցության խորհրդատուի հետ համատեղ: Խմբի անդամներին ողջունեց բուհի ռեկտորի պարտականությունները կատարող Ե. Սերոբյանը: Նա ընդգծեց, որ այս դրամաշնորհային ծրագիրը լավ խթան է թե կրթության...