Հայտարարություններ

Հայտահրավեր (կազմակերպության ընտրություն)

06.06.2018

Հայաստանի Հանրապետություն
<<Կրթության բարելավում>> ծրագիր
Ֆինանսավորման աղբյուր` ՎԶՄԲ Վարկ No. 5387-AM
ՄԶԸ Փոխառություն No. 8342-AM
Ծրագրի համարը՝ P130182

Առաջադրանքի անվանումը. «Կրթական տեխնոլոգիաների ազգային
կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված նոր տվյալների մշակման կենտրոնի (Data centre) նախագծման և սերվերների տեղադրման աշխատանքներ

Հղում՝ ԳՊ-ի տող 1.3.2 «Խորհրդատվության էջ»
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում <<Կրթության բարելավում>> ծրագրի իրականացման համար և դրամական միջոցների մի մասը նախատեսել է օգտագործել խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով:
Խորհրդատվական ծառայությունների (Ծառայություններ) շրջանակը ներառում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված նոր տվյալների մշակման կենտրոնի (Data centre) նախագծման և սերվերների տեղադրման աշխատանքներ:
Ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի հետևյալ գործողությունները.
Փուլ 1 (Տևողությունը 3 ամիս)
• Ուսումնասիրել գործող կենտրոնական կապի հանգույցը և վերանայել առկա տեղեկատվական համակարգերը` ԿՏԱԿԻ նոր գործառույթների իրականացման նպատակով կարիքների գնահատման համար
• Ուսումնասիրել ԿՏԱԿ-ի նոր գրասենյակում սերվերային սենյակի և աշխատանքային տարածքների ընտրության արդյունավետությունը, ինչպես նաև օպտիկական մալուխների անցկացման հնարավորությունը:
• Մշակել նոր տվյալների մշակման կենտրոնի (Data center) նախագիծ` ԿՏԱԿ-ի գործող և նոր գործառույթներին համապատասխան:
• Մշակել մանրամասն տեխնիկական առաջադրանք անհրաժեշտ սարքավորումների գնման նպատակով:
• Ըստ անհրաժեշտության աջակցել սարքավորումների գնման գործընթացի իրականացմանը:
Փուլ 2(Տևողությունը 1 ամիս)
• Ըստ անհրաժեշտության աջակցել սարքավորումների գնման նպատակով ընտրված մատակարարի հետ կնքված պայմանագրի իրականացմանը:
• Նոր տվյալների մշակման կենտրոնում ձեռքբերված սարքավորումների տեղադրում և գործարկում:
• Համակարգի թեստավորում:
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ ՊՀ-ն հրավիրում է իրավասու կազմակերպություններին (այսուհետ` Խորհրդատուներ)` ներկայացնելու իրենց հետաքրքրությունը տվյալ առաջադրանքը կատարելու համար: Հետաքրքրված Խորհրդատուները պետք է տրամադրեն այնպիսի տեղեկատվություն, որը ցույց կտա ծառայությունները կատարելու համար համապատասխան որակավորման և փորձի առկայությունը:
Կարճ ցանկում ընդգրկվելու չափանիշներն են.
- Կազմակերպության ընդհանուր փորձը– առավելագույնը 30 միավոր
Տվյալների մշակման համակարգերի տեխնիկական պահանջների մշակման նվազագույնը 1 տարվա փորձ:
- Կազմակերպության հատուկ փորձը - առավելագույնը 40 միավոր
Տվյալների մշակման կենտրոնների նախագծման, տեղակայման, գործարկման և կառավարման նվազագույնը 1 տարվա փորձ:
- Աշխատակազմի որակավորում և հմտություններ - առավելագույնը 30 միավոր
Աշխատակազմում պետք է լինի.
- նվազագույնը 1 մասնագետ, որն ունի Cisco Certified Network Associate (CCNA) որակավորում (հավաստագիրը ներկայացնել),
- նվազագույնը 1 մասնագետ, որն ունի IT Security Certification որակավորում(հավաստագիրը ներկայացնել):
Հետաքրքրված կազմակերպությունների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի Ուղեցույցի 1.9 կետին` «Խորհրդատուների ընտրություն և նրանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքում ՎԶԵԲ-ի վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային բանկի Փոխառուների կողմից հունվար 2011թ. («Խորհրդատուների ուղեցույցներ»), որը սահմանում է Համաշխարհային բանկի քաղաքականությունը՝ շահերի բախման վերաբերյալ:
Կազմակերպությունը կընտրվի կազմակերպության որակավորման հիման վրա ընտրության(CQ) եղանակով` Խորհրդատուների ուղեցույցի համաձայն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ստորև նշված հասցեով՝ բոլոր աշխատանքային օրերին՝ հետևյալ ժամերին 11:00 - 13:00 և 14:00 - 17:00 :
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ մինչև 2018թ. հունիսի 27-ը ներառյալ, (առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով) մինչև 17:00 տեղական ժամանակով, հետևյալ հասցեով.
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ ՊՀ
ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 , 0070, Հայաստան
Էլ. Փոստ. info@cfep.am
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել վերը նշված էլեկտրոնային փոստով կամ զանգահարել`
(+37410) 57-56-90 (63) – ՏՀՏ ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանին
(+37410) 57-56-90 (27) – գնումների գլխավոր մասնագետ Վարդան Պողոսյանին
հեռախոսահամարներով:

 

Նորություններ

18.06.2018 Հյուսիսային համալսարանը ամփոփում է դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլը Հունիսի 18-ին աշխատանքային այցով Հյուսիսային համալսարանում էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ծրագրի ղեկավար, արտաքին կապերի բաժնի կոորդինատոր Սյուզաննա Սարգսյանը ներկաներին ծանոթացրեց <<Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ>> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ... 15.06.2018 Մեկնարկել է ՆՄՀ հավելյալ շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը Հունիսի 15-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում մեկնարկեց ընթացիկ մշտադիտարկումը բուհերում: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Ներկաները ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, դրամաշնորհային ծրագրի համակարգող Մարիաննա Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացան... 30.05.2018 ԵՊԲՀ -ում Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն է բացվել Մայիսի 26-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) տեղի ունեցավ Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի պաշտոնական բացումը: <<Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը>> ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված Ստոմատոլոգիական կրթության...