Պատմություն

“Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ-ը հիմնադրվել է 1996 թվականի հոկտեմբերի 11-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 298-Մ հրամանով: Այս ընթացքում ԾԻԳ-ն իրականացրել է 2 վարկային ծրագիր: Դրանք են.

1. “Կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումների ծրագիր”, 1998-2002 թթ., այս ծրագրով խնդիր էր դրված ապահովել հանրակրթության համակարգի ֆինանսավորման և ուսուցչի աշխատավարձի աճը, միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացումը, համակարգի գործունեության ժողովրդավարացումը, ինչպես նաև ներդպրոցական կառավարման բարելավումը` նպաստելով կրթության որակի բարելավմանը: Այն բաղկացած էր երկու ենթածրագրից.

  • Դասագրքերի արտադրություն և բաշխում;
  • Կրթության բարեփոխման նյութատեխնիկական բազայի ստեղծում, որն իր հերթին ընդգրկում էր կրթության բարեփոխումների ռազմավարության մշակման և դպրոցների ղեկավար կադրերի վերապատրաստման և դպրոցների բարելավման ծրագրի իրականացման բաղադրիչները:

2. “Կրթության որակ և համապատասխանություն” առաջին ծրագիր, 2003-2009 թթ., որի նպատակն էր` ուղղորդել Հայաստանի կրթական համակարգի զարգացումը դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները: Ծրագիրը բաղկացած էր չորս ենթածրագրերից.

  • Հանրակրթության կրթակարգի, առարկայական ուսումնական ծրագրերի և գնահատման նոր համակարգի ստեղծում,
  • Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրում հանրակրթության համակարգում,
  • Ուսուցիչների մասնագիտական զարգացում,
  • Հանրակրթության համակարգի կառավարման բարելավում և արդյունավետության բարձրացում:


Ներկայումս ընթացքում են “Կրթության որակ և համապատասխանություն” վարկային երկրորդ ծրագրի իրականացման աշխատանքները: Ծրագրի ավարտը նախատեսված է 2014 թվականին: Այս ծրագրի հիմնական նպատակն է` Հայաստանի կրթական համակարգի զարգացումն ուղղորդել դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները` ապահովելով հասարակության սոցիալ-տնտեսական պահանջներին համապատասխան հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության որակի աճ: Այն բաղկացած է երկու ենթածրագրից.

  • Հանրակրթության որակի բարելավում,
  • Բոլոնիայի գործընթացի համատեքստում աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխումներին: