Միջազգային համաժողով <<Բարձրագույն կրթության ֆինանսավորում>> Սեպտեմբերի 8-9, 2011 թ.

Միջազգային համաժողով <<Բարձրագույն կրթության ֆինանսավորում>> Սեպտեմբերի 8-9, 2011 թ.

Ս.թ. սեպտեմբերի 8-ին Երևանի Մարիոթ Արմենիա հյուրանոցի “Տիգրան Մեծ” շքասրահում  կմեկնարկի բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին նվիրված միջազգային համաժողովը, որը կավարտվի սեպտեմբերի 9-ին:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված այս համաժողովն անցկացվում է 2011 թ.հուլիսի1-իցդեկտեմբերի31-ըՀայաստանի և Լեհաստանի` Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակներում: Միջազգային համաժողովի հիմնական նպատակն է` տեսակետներփոխանակել բարձրագույն կրթության ֆինանսավորմանմեխանիզմների, կրթությանորակի, հավասարությանև արդյունավետությանվերաբերյալ: Համաժողովը հարթակ կհանդիսանա բարձրագույն կրթության խնդիրների լուծման միջազգային փորձի և ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ նոր գիտելիքների քննարկման համար: Համաժողովի ընթացքում բարձրագույն կրթության շահակիցներին հնարավորություն կընձեռվի քննարկել Հայաստանում Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ոլորտի զարգացումները և ծրագրել հետագա քայլերը:

Համաժողովին մասնակցելու են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի և Լիտվայի կրթության և գիտության նախարարները, Հայաստանում Լեհաստանի և Վատիկանի դեսպանները, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչները: Համաժողովի մասնակիցների թվում են նաև կրթության ոլորտի եվրոպական հայտնի կառույցների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ և փորձագետներ, ՀՀ Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՀավելվածներՉափ
օրակարգը.doc64 KB
կրթական դրամաշնորհների համակարգ.ppt1.56 MB
կրթության ֆինանսավորում. ու՞մ կողմից և ի՞նչ նպատակով.ppt885.5 KB
կրթության ֆինանսավորումը և կառավարումը Նորվեգիայում.ppt640.5 KB
ընդհանուր ստատուս քվո.ppt695.5 KB
համալսարանների ֆինանսավորման նոր մոդելի առաջարկ.doc170 KB
վրա հիմնված ֆինանսավորում. Սլովակիայի փորձը.ppt843.5 KB
վրա հիմնված ֆինանսավորումը Դանիայի բարձրագույն կրթության համակարգում. շրջանակ և մարտահրավերներ.ppt995 KB
միտումները ֆինանսական բարեփոխումներում.ppt1.79 MB
բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր հայեցակարգ.ppt785 KB
Կրթության և հետազոտության կապը.ppt1.53 MB
կապը բարձրագույն կրթության որակի և համապատասխանության հետ.ppt306 KB
Վերադառնալ