Ավագ դպրոցներին կահույքի մատակարարման մրցույթի հայտարարություն
ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է իրավասու հայտողներին փակ ծրարով ներկայացնել հայտեր` ավագ դպրոցներին կահույք մատակարարելու համար։ Ստորև բերվում է պահանջվող ապրանքների համառոտ նկարագրությունը և քանակը.
# Նկարագրություն Քանակը ընդամենը (հատ)
1. Գրասեղան 160
2. Համակարգչային սեղան 240
3. Գրադարակ Ա 96
4. Գրադարակ Բ 48
5. Աթոռ 832
2. Հետաքրքրված հայտողները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ և ծանոթանալ հայտահրավերի փաստաթղթերին հետևյալ հասցեով`
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ,
0070, ք. Երևան, փ. Վրացյան 73,
հեռախոս` (+37410)57-56-67,
ֆաքս` (+37410)55-97-50,
Էլ. փոստ՝ cfep@arminco.com
3. Հետաքրքրված հայտողները կարող են ձեռք բերել մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը գրավոր դիմումի համաձայն` կատարելով անհատույց վճարում 30 000 ՀՀ դրամի չափով։ Վճարման ձևը բոլոր հայտողների համար բանկային փոխանցումն է` հետևյալ բանկային հաշվին.
Կազմակերպություն` «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Բանկային տվյալներ` հ/հ 900008901010, ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան
• ԱՄՆ դոլարով վճարումների համար.
Միջնորդ բանկ :JP Morgan Chase bank, NY,
Ստացողի բանկ. հ/հ 001-1-010782; ՀՀ Կենտրոնական բանկ ; SWIFT (BIC) կոդ: CBRAAM22 Ստացող: հ/հ 900008901010, ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ
• Եվրոյով վճարումների համար.
Միջնորդ բանկ: Deutsche Bank AG, Frankfurt; SWIFT կոդ: DEUTDEFF,
Ստացողի բանկ: հ/հ 94991200000; ՀՀ Կենտրոնական բանկ; SWIFT (BIC) կոդ: CBRAAM22
Ստացող: հ/հ 900008901010, ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ
4. Հայտերը պետք է ներկայացվեն ստորև բերված հասցեով, մինչև 2011թ.-ի հոկտեմբերի 18-ը ժամը 15։00։ Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն հայտի մրցութային երաշխիքով, որը կազմում է 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ։ Հայտի երաշխիքը պետք է ներկայացվի բանկային երաշխիքի տեսքով, մրցութային փաստաթղթերի փաթեթում տրված Հայտի երաշխիքի ձևին համապատասխան։ Ուշացված հայտերը կմերժվեն և կվերադաձվեն փակ վիճակում:։
5. Հայտերը կբացվեն հայտողների ներկայացուցիչների ներկայությամբ`ովքեր կցանկանան մասնակցել.
Հայաստանի Հանրապետություն, 0070
ք. Երևան, փ. Վրացյան 73,
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ,
2-րդ հարկ, նիստերի դահլիճ հասցեով 2011թ.-ի հոկտեմբերի 18-ը, ժամը 15։00–ին։
6. Մրցույթը կանցկացվի համաձայն Ազգային Մրցակցային Գնման (ԱՄԳ) գործընթացի, որը նկարագրված է Համաշխարհային բանկի «Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի և Միջազգային Զարգացման Ընկերակցության կողմից հատկացվող վարկերի և փոխառությունների միջոցով կատարվող գնումների ուղեցույցի» պայմանների /2004 թվականի մայիսին և խմբագրված 2006 թվականի հոկտեմբեր, 2010 թվականի մայիսին/: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր`համաձայն ուղեցույցի, իրավասու հայտողները, որոնք կբավարարեն ստորև ներկայացված նվազագույն պահանջները`
ա) Հայտողը պետք է ունենա կահույքի մատակարարման առնվազն 3 տարվա փորձ։ Այս կապակցությամբ Հայտատուից պահանջվում է ներկայացնել` իր կողմից 2008-2010 տարիների ընթացքում կատարված հիմնական/խոշոր պայմանագրերի վերաբերյալ տեղեկանք, որտեղ նշված կլինեն Պատվիրատուի անունը, պայմանագրի գինն ու տևողությունը և մատակարարված ապրանքների տեսակները և քանակները ըստ ապրանքատեսակի։
Տեղեկանքում նշված բոլոր պայմանագրերի համար Հայտողը պետք է ներկայացնի վերջնական ընդունման-հանձնման փաստաթղթերի պատճեները` ստորագրված և կնքված գնորդի կողմից։
բ) Վերջին 5 տարիների ընթացքում Հայտողը պետք է կատարած լինի առնվազն երկու պայմանագիր, որոնց շրջանակներում մատակարարված լինեն նմանատիպ ապրանքներ և դրանցից յուրաքանչյուրի արժեքը լինի հայտի արժեքից ոչ պակաս։
գ) Հայտողը պետք է ապացուցի իր ֆինանսական հուսալիությունը և պետք է ունենա ներկայացրած հայտի կատարման համար բավարար ֆինանսական միջոցներ։ Մասնավորապես, այն պետք է ապացուցի` անկախ աուդիտորական եզրակացություն վերջին (2009, 2010) ֆինանսական տարիների համար որ`
(i) նախորդ երկու տարիների միջին տարեկան շրջանառությունը պետք է նվազագույնը լինի ոչ պակաս քան հայտի արժեքը։
(ii) իր ընդհանուր ակտիվների հարաբերությունը ընդհանուր պարտավորությունների նկատմամբ (առանց սեփական կապիտալի) նախորդ երկու տարիների վերջի դրությամբ պետք է լինի մեծ 1-ից։
դ) Հայտողը պետք է լինի իրավաբանորեն գրանցված ընկերություն։ Ի ապացույց, Հայտողը պետք է ներկայացնի Կանոնադրության և Պետ. գրանցման վկայականի պատճենները։
7. Հետաքրքրված հայտողները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկություն ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում յուրաքանչյուր օր, բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից, ժամը 11։00-ից - 13։00-ը և 14։00-ից - 17։00-ը: