Վերապատրաստող կազմակերպությունների սեմինար-խորհրդակցություն

Վերապատրաստող կազմակերպությունների սեմինար-խորհրդակցություն
Սույն թվականի նոյեմբերի 24-25-ը <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում Աղվերան հյուրանոցում տեղի ունցավ սեմինար-խորհրդակցություն: Սեմինար-խորհրդակցության նպատակն էր քննարկել իրականացրած վերապատրաստումների արդյունքները և աջակցել վերապատրաստող կազմակերպություններին բարձրացնելու մատուցած ծառայությունների որակը և դասավանդման արդյունավետությունը
Սեմինարի գլխավոր զեկուցողը միջազգային փորձագետ Վլադիմիր Բրիլերը մանրամասն ներկայացրեց վերապատրաստումներն արդյունավետ իրականացնելու ուղիները և միջազգային փորձը, ինչպես նաև վերապատրաստող կազմակերպություններին ներկայացվող պահանջները:
Սեմինարի սկզբում համառոտ ներկայացվեցին ատեստավորման կարգում կատարված փոփոխությունները և իրականացված վերապատրաստումների ամբողջ գործընթացը: Սեմինարի ընթացքում վերապատրաստող կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրականացված վերապատրաստումների արդյունքները, հիմնախնդիրները և իրենց առաջարկները` գործընթացը բարելավելու ուղղությամբ:
Սեմինար-խորհրդակցության ընթացքում արվեցին հետևյալ առաջարկները.
  • սահմանել անհրաժեշտ  հավելյալ ժամանակ վերապատրաստվողներին գնահատելու համար կամ գնահատումն ընդգրկել վերապատրաստման ծրագրի մեջ` նախատեսելով ժամաքանակ,
  • կիրառել միևնույն, միասնական գնահատման մեթոդները,
  • ուսուցիչների վերապատրաստումները իրականացնել հունիս ամսին, քանի որ այն ուսուցիչների համար համեմատաբար քիչ ծանրաբեռնված ամիս է:
  • հստակեցնել  ուսուցիչներին տրվող վկայականի իրավական նշանակությունը,
  • ԿԳ նախարարության  համապատասխան բաժիններում հստակեցնել ատեստավորման և վերապատրաստման հարցերին առնչվող պատասխանատվությունների շրջանակը,
  • միջոցներ ձեռնարկել վերապատրաստող կազմակերպությունների համագործակցությունն ապահովելու համար,
  • ստեղծել հավասար հնարավորություններ մասնավոր և պետական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման համար:
AttachmentSize
օրակարգ.doc51.5 KB
Back