Բաղադրիչ 2.2 Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում

1. Ներածություն

Բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման հաջողությունը մեծապես կախված է բուհերի գործունեության պլանավորման, կառավարման և գնահատման, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության` որպես ոլորտի պատասխանատուի, քաղաքականության ձևավորման, արդյունքների վերլուծության, մենիտորինգի ու գնահատման կարողություններից: Այդ կարողությունների զարգացման համար անհրաժեշտ է ունենալ լիարժեք տեղեկատվություն բարձրագույն կրթության ոլորտի հաստատությունների վերաբերյալ: Տեղեկատվությունը հնարավորություն է տալիս բացահայտել ինչպես ոլորտում դրսևորվող նոր երևույթները և միտումները, այնպես էլ թույլ է տալիս կատարել կանխատեսումներ և պլանավորում: Նման տեղեկատվության մեջ յուրահատուկ տեղ է գրավում վիճակագրությունը: Վիճակագրական բնույթի տեղեկատվությունն ունի ինչպես հաշվետու, այնպես էլ վերահսկող նշանակություն:

Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել և ներդնել մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (ՄԿԿՏՀ), որի միջոցով ստացված հետևողական ու համադրելի տվյալները ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և հաստատությունները կարող են օգտագործել արդյունքների վերլուծության, մոնիտորինգի, գնահատման ու պլանավորման գործընթացներում:

2. Բաղադրիչ նպատակն է`
Բարձրացնել մասնագիտական կրթության համակարգի գործունեության արդյունավետությունը և զարգացնել կառավարման կարողությունները` կառավարման բոլոր օղակներում հավաստի տեղեկատվության վրա հենված որոշումներ կայացնելու նպատակով:

3. Բաղադրիչի խնդիրներն են.

  • բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (մմուհ) ներդնել ՄԿԿՏՀ, ստեղծել տվյալների հավաքագրման, պահպանման, վերլուծման, մեկնաբանման տարածման գործընթացները` կրթական համակարգի որոշումներ կայացնողներին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու նպատակով,
  • բարելավել բարձրագույն կրթության ոլորտի տվյալների հավաքագրման, վերլուծման, օգտագործման և տարածման գործընթացները,
  • ապահովել տեղեկատվության մատչելիությունը և մասնագիտական  կրթական համակարգի վերաբերյալ տվյալների թափանցիկությունը,
  • ստեղծել մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների գործունեությունը լիարժեք նկարագրող և դրանց տեղեկատվական կարիքները բավարարող համակարգչային ծրագրային փաթեթ,
  • հզորացնել ԿԳՆ-ի, ԿՏԱԿ-ի, բուհերի և մմուհների կարողությունները տվյալների վերլուծման, օգտագործման և տարածման հարցերում` իրականացնելով այդ կառույցների համապատասխան մասնագետների վերապատրաստումներ:

4. Բաղադրիչի շրջանակներում իրականացվող հիմնական գործողությունները

  • Ընտրված խորհրդատուի կողմից միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների շրջանում իրականացվում է նախնական հետազոտություն` ուսումնասիրելու ՄԿԿՏՀ-ի կիրառման միջազգային առաջավոր փորձը և որոշելու մասնագիտական կրթության գծով տեղական տեղեկատվական կարիքները: Մինչ այդ ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից մշակվել է խորհրդատուներին ներկայացվող աշխատանքային պարտականությունների նկարագիրը,  որը հասհահվել է ՀԲ-ի կողմից:
  • Հետազոտության արդյունքների հիման վրա կճշտվեն անհրաժեշտ տվյալների բազայի շրջանակները: Մասնավորապես, տվյալները պետք է հավաքագրվեն և վերլուծվեն հետևյալ խմբերով` ա/ աշխատակազմ, բ/ ակադեմիական` ուսումնական գործառույթներ, գ/ ուսանողներ, դ/ ֆինանսական կառավարում, ե/ ենթակառուցվածքներ (շենքային, ուսումնամեթոդական, գույքային բազա և այլն):
  • Ընտրված խորհրդատուն կներկայացնի ՄԿԿՏՀ-ի տեխնիկական հատկորոշիչները, որոնց հիման վրա ԿԾԿ ԾԻԳ-ը կպատրաստի գնումների անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո կիրականացնի համակարգչային ծրագրեր մշակող կազմակերպության ընտրություն` մշակելու ՄԿԿՏՀ-ի համակարգչային ծրագիրը:
  • Միջազգային առաջավոր փորձի և հետազոտության արդյունքների հիման վրա՝ համակարգչային ծրագրեր մշակող կազմակերպության կողմից, կմշակվի և ուսումնական հաստատություններում, ԿԳՆ-ում, ԿՏԱԿ-ում կգործարկվի ՄԿԿՏՀ-ի համակարգչային ծրագրային փաթեթը:
  • ՄԿԿՏՀ-ն էֆեկտիվ դարձնելու համար  ՄԿԿՏՀ-ի համակարգչային ծրագրային փաթեթ մշակող կազմակերպության կողմից կիրականացվի բուհերի և մմուհների համապատասխան մասնագետների վերապատրաստում` տվյալների մուտքագրման և վերլուծման նպատակով,
  • 2013 թվականին, համակարգչային ծրագրի մշակումից և տեղադրումից հետո, ՄԿԿՏՀ-ի կառավարումը կփոխանցվի ԿՏԱԿ-ին, որը յուրաքանչյուր տարի հաստատված ժամկետներում կկառավարի տվյալների հավաքումը, մուտքագրումը, վերլուծումը, տարածումը և պահպանումը:

5. Սպասվելիք արդյունքները.

  • Մշակված ՄԿԿՏՀ-ի տվյալների կառուցվածքը  և ծրագրային փաթեթը
  • Մասնագիտական ուսումնական հաստատություններում  ներդրված ՄԿԿՏՀ
  • ՄԿԿՏՀ-ի ուղղությամբ վերապատրաստված մասնագետներ
  • Մշտապես գործող ՄԿԿՏՀ