Կայացավ ԿԳՆ վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը
Ս.թ. հունիսի 7-ին կայացավ Կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալներ Կ. Հարությունյանն ու Մ. Մկրտչյանն, ՀՀ Ֆինանսների նախարարության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ Ժ. Ասատրյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանն ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Հ. Մաղաքյանը: Նիստի ընթացքում Հ. Մաղաքյանը ներկայացրեց «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի 2010թ. ֆինանսական և ծրագրային հաշվետվությունները, ինչպես նաև «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի 2011թ. ամփոփ բյուջեն, ԾԻԳ-ի 2011թ. պահպանման ծախսերի նախահաշիվը, հաստիքացուցակը, ծրագրի 2011թ. աշխատանքների կատարման ժամանակացույցերը (ըստ ենթածրագրերի), ինչպես նաև ծրագրի 2011թ. գնումների պլանը: Ներկայացված փաստաթղթերը քննարկվեցին և հաստատվեցին Կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից: ԾԻԳ-ի 2010 թ. տարեկան հաշվետվությանը կարելի է ծանոթանալ Հաշվետվություններ բաժնում: