ՏՀՏ վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթի հայտարարություն

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի հետ համատեղ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Աջակցություն ավագ դպրոցներին» ենթածրագիրը։  Այն նպատակաուղղված է 2008-2011 թվականներին վերակազմավորված ավագ դպրոցների կայացմանը։ Ավագ դպրոցների կայացման գործում կարևոր նշանակություն ունեն ժամանակակից գրադարան-ռեսուրս կենտրոնները, որոնք հագեցված են համապատասխան համակարգչային սարքավորումներով։ Գրադարանների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է վերապատրաստել ավագ դպրոցների գրադարանավարներին` համակարգչային հմտությունների զարգացման ուղղությամբ։ Այդ նպատակով «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հայտարարում է ՏՀՏ վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ։                                                                                                        

Դիմող կազմակերպությունը պետք է բավարարի փորձի և որակավորման հետևյալ պայմաններին։ Այն պետք է`
ունենա պետական գրանցում
լինի ֆինանսապես կայուն
ունենա տվյալ ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
ունենա որակյալ աշխատակազմ, որը կարող է իրականացնել վերոհիշյալ վերապատրաստումը
վերջին երեք տարիներին իրականացրած լինի նմանատիպ ուսուցում /ծառայություն/։
միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձը ցանկալի է։
 
Կազմակերպությունը դիմումին կից պետք է նեկայացնի հետևյալ փաստաթղթերը.
 
պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները
տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը
հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, անձի ստորագրությունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը
վերջին երեք տարիների ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը և ժամկետները, իրենց կողմից մշակված կամ օգտագործվող համակարգչային ուսուցման ծրագրերը
տեղեկանք առկա ֆինանսական միջոցների և վերջին երեք տարիների տարեկան հասույթի մեծության շրջանառության մասին
2010թ-ի. ֆինանսական հաշվետվությունները (Ձև 1-2) և շահութահարկի հաշվարկը հաստատված ՀՀ հարկային տեսչության կողմից։
 
Մրցույթին մասնակցության հայտեր պետք է ներկայացվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 16-ը ժամը 17.00,  ք. Երևան, Վրացյան 73 հասցեով։ Հարցերի համար զանգահարել 575676, 575667 հեռախոոսահամարներով։
 
Վերադառնալ